Sunday, March 18, 2012

Ինչ է ամպային (cloud )տեխնոլոգիան






Այս պահին " ամպային " տեխնոլոգիան նորաձև տերմին է, որը դեռ չունի իր հստակ սահմանումը: Թեև ընդհանուր առմամբ, այն կարելի է ներկայացնել որպես՝ 

• Տվյալների հեռահար մշակում: 
• Առանց արտաքին ծրագրարային ապահովման, ռեսուրսների մատչելիություն:
• Հեռահար ռեսուրսի կողմից բոլոր հաշվարկների իրականացում (cloud computing) և պատրաստի արդյունքների ներկայացումը Ձեր համակարգչում:

Կամ ավելի պարզ:

Ինչոր տվյալներ ստանալու համար,կատարում եք հայցում:Այդ տվյալները գտնվում են ոչ թե սերվերում ,այլ ինչոր տեղ, ամպերի մեջ, Ինտերնետի խորքերում: Պետք չէ անհանգստանալ 
հաճախորդային ծրագրի,օպերացիոն համակարգերի համատեղության կամ Ձեր սարքի հաշվողական միջոցների մասին:ՈՒղակի կստանաք վերջնական արդյունքը: 

Ինչ է դա տալիս:

Հեռավոր սերվերում վարձում եք հիշողության չափի, արագության, հաճախորդների թվի համապատասխան տեղ: Լրացնում ենք տվյալների բազան և ստանում ենք հնարավորություն սովորական բրաուզերի միջոցով օգտվել այդ բոլորից: 
Ամպային տեխնոլոգիայի ամենապարզ օրինակը բրաուզերային խաղն է,որին կարելի է մասնակցել Ինտերնետին միացված ցանկացած համակարգչից:

No comments:

Post a Comment