Ֆայլերի վերականգնման լավագույն ծրագրերը
Նախ, այն հատկանիշների ստանդարտ ցանկը,որ բնորոշ են այս դասի բոլոր ծրագրերին՝
- հիմնական ֆայլային համակարգերի աջակցում
- բոլոր մշտական հիշողությամբ հագեցած սարքերում, կորած ֆայլերի որոնում
- աղբարկղը դատարկելուց,դիսկի ֆորմատից, Windows-ի վերատեղադրումից հետո, ֆայլերի վերականգնում
- Microsoft Outlook, Outlook Express, Netscape Mail, և QUALCOMM-ի հաղորդագրությունների անհապաղ վերականգնում
Իսկ հիմա նրանց առանձնահատկությունների մասին:
1.Search and Recover բեռնել
Թույլ է տալիս աշխատել է երկու եղանակով՝մի դեպքում ավտոմատ է կատարում որոնման և վերականգնման գործը,մյուս դեպքում `ինքներդ եք նշում ֆայլերի տեսակը և տեղադրությունը:Կա նաև հնարավորություն դիտել բոլոր ֆայլերը,ըստ իրենց վիճակի՝ լավ,բավարար կամ վատ:Ունի ֆայլերի վերջնական,ամբողջական ջնջման գործառույթ:Եվ,որ կարևոր է, այս ամենը անում է բավականին արագ:
2.EasyRecovery բեռնել
Փաստորեն, EasyRecovery-ն բաղկացած է տվյալների վերականգնման՝ DataRecovery մոդուլից, ֆայլերի վերականգնման՝ FileRecovery մոդուլից և դիսկերի ախտորոշման մոդուլից:Ախտորոշման ծրագիրը ապահովում է դիսկերի և նրա բաժինների տաբեր խորության թեստավորում:Data Recovery հնարավոր է տարբեր մակարդակներով, ընդհուպ մինչև ֆայլերի համակարգի լուրջ վնասվածք:
3.Dead Disk Doctor բեռնել
Ծրագիրը տարբերվում է իր ,մասամբ անընթեռնելի տվյալների որոնման և սխալների ուղղման ալգորիթմով: Այն, մեռյալ տարածքներից տեղեկատվության վերականգնման ժամանակ ,նվազագույնի է հասցնում առողջ տվյալների կորուստը:Շնորհիվ 10 կբ-ոց կտոր առ կտոր ընթերցման, շատ դեպքերում կարելի է վերականգնել նույնիսկ գրեթե անմխիթար վիճակի տեղեկատվությունը:
Բաժին՝ITsoft
No comments:
Post a Comment