Երբ ծանոթներիցս մեկն ու մեկը խնդրում է իր համակարգիչը ֆորմատ անել ու զարմանազան ծրագրեր տեղադրել, որոնք ինքը չի օգտագործելու, ուղղակի «էնքան ա որ լինի» սկզբունքով են պետք, ապա ինձնից ահագին ժամանակ ա պահանջվում դրա համար ու ահագին ներվեր` էտ ընթացքում իրանց տված անիմաստ հարցրերին պատասխանելու համար: Այդ իսկ պատճառով, օգտագործելով MInstAll-ը, ես ստեղծել եմ «իմ» ծրագրերի փաթեթը, որն առօրյայում իմ գործը թեթևացնում է, ներվերս էլ չեն լարվում: Ծրագրերի ցուցակը հատ-հատ ձեռքով գրելու փոխարեն ավելի լավ է միանգամից սկրինշոտները տեղադրեմ՝
