Friday, May 18, 2012

Քոփիմիզմի եկեղեցի




Քոփիմիզմի եկեղեցի 


Այսպիսի եկեղեցի էլ կա,միայն Շվեդիայում է պաշտոնապես,օրենքով ճանաչվում որպես կրոն:Անվանումը՝անգլերեն copy me արտահայտությունից է,իսկ առաջացման հիմնառիթներից մեկը զուտ իրավաբանական է:Քանի որ ուսմունքի հիմնաքարը ֆայլերի ազատ փոխանակումն է,իսկ գրեթե բոլոր երկրներում գործում է հեղինակային իրավունքի օրենքը,ապա հնարավոր հետապնդումները կարելի է ներկայացնել որպես կրոնական:Այս պատճառով, բացի Շվեդիայից , մյուս երկրներում քոփիմիզմի եկեղեցին ունի ոչ պաշտոնական կարգավիճակ:Տարօրինակ է,որ դա չի նվազեցնում քոփիմիզմի տարածումն ու ընդլայնումը,ոմանք այն անվանում են 21-րդ դարի եկեղեցի: 

Քոփիմիզմի միսիոներական եկեղեցին աջակցում է տեղեկատվության ազատ փոխանակումը:Նրա հետևորդների համար սրբազան են Ctrl+C և Ctrl+V միացությունները:

Եկեղեցու դոգմաներն են՝

· Բոլոր գիտելիքները՝ ամենքի համար

· Գիտելիքի որոնումը սրբություն է

· Գիտելիքի փոխանակումը սրբություն է

· Պատճենահանումը սրբություն է

Քոփիմիզմի համաձայն , հեղինակի նկատմամբ հարգանքի գործողություն է ,երբ նրա գործերը պատճենահանվում են և բաշխվում:



Բաժին՝ ITկյանք

No comments:

Post a Comment