Showing posts with label անվտանգություն. Show all posts
Showing posts with label անվտանգություն. Show all posts

Monday, August 27, 2012

Պահեք գաղտնաբառերը




Համացանցում անվտանգության պահպանման նախազգուշական միջոցների անհրաժեշտությունը ստիպում է մեզ իմտերնետի մուտքի, փոստարկղերի, ICQ,հաշիվների, սոցիալական ցանցերի բազմաթիվ գաղտնաբառեր հիշել:

Հիշել բոլոր հնարավոր զուգորդումները դժվար է ,պետք է գրանցել,իսկ առանց ծացկագրման պահելը անցանկալի է:

Խելամիտ լուծում է առաջարկում Password Safe օգտակար ծրագիրը:Այն իր բազայում ,վստահելի կպահպանի բոլոր գաղտնաբառերը: Այսպիսով, բոլորը հիշելու փոխարեն Դուք պետք է հիշեք մեկը,որով կբացեք ծրագիրը:Բացի հնարավոր խմբագրումներից,այն կօգնի նաև նոր գաղտնաբառեր ստեղծել:

Password Safe-ը անվճար կարելի է բեռնել այստեղից:



Բաժին`ITsoft

Wednesday, August 15, 2012

Wi-Fi կասի, ինչ կա պատի հետևը





Թաքուն գործող Wi-Fi ռադարը հայտնաբերում է պատից այն կողմ մարդկանց : 

Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները մշակել են պասիվ ռադարի նախատիպը,որը հետևում է պատից այն կողմ մարդկանց շարժումը։ 

Սարքը վերլուծում է ընդունված Wi-Fi ազդանշանի առանձնահատկությունների փոփոխությունները և վերականգնում մարդկանց շարժման պատկերը։ 

Քանի որ սարքը ռադիոալիքներ չի հեռարձակում, այն կարող է գաղտնի մոնիտորինգի համար օգտագործվել։ 

Չնայած Wi-Fi ռադարի տեխնոլոգիան, STTW (See Through The Wall) ծրագրի շրջանակում մշակվել է հատուկ բանակի և ոստիկանության համար ,այն կարող է խաղաղ նպատակներով էլ կիրառվել , ներառյալ երեխաների, ծերերի և հաշմանդամների անվտանգությունը ։ 


Բաժին IThard

Monday, July 9, 2012

Ինչպես պաշտպանվել պնդերես գովազդից





Գրեթե բոլոր կայքերի գոյության նախապայմանն ու  եկամուտների հիմնական աղբյուրը գովազդն է: Բայց վեբ էջերի այցելուները այլ կարծիքի են` անիմացիոն բաներները տհաճ են,դանդաղեցնում են էջերի բացումը:Որ գովազդի բովադակությունը խաբկանք է հերիք չի,ձևն էլ հաճախ շատ հեռու է բարոյական ու էթիկական նորմերից: 

Պաշտպանության բավականին արդյունվետ միջոցներ են AdBlock ընդարձակումները,որոնք տեղադրվում են Ձեր բրաուզերում : 

Chrome-ի դեպքում`մտեք կարգավորումներ-ընդարձակումներ,գտեք AdBlock-ը և տեղադրեք: 

Նույնանման ընդարձակումներ ունեն և Opera-ն( Opera AdBlock ) և Firefox-ը (Adblock Plus ) 

Internet Explorer-ը ընդարձակում չունի,պետք է նախ Simple Adblock ծրագիրը բեռնել պաշտոնական կայքից,հետո տեղադրել: 

AdBlock-ը ունի սեփական կարգավորումներն ու ֆիլտրները,որոնց միջոցով ոչ միայն ազատվում ենք գովազդից ու արագացնում էջերի բեռնումը, այլ կարող ենք նաև արգելափակել վիճակագրական ծառայությունները,որոնք հավաքագրում են մեր այցելած կայքերը: 



Բաժին`կայքեր