Այս պահին " ամպային " տեխնոլոգիան նորաձև տերմին է, որը դեռ չունի իր հստակ սահմանումը: Թեև ընդհանուր առմամբ, այն կարելի է ներկայացնել որպես՝
• Տվյալների հեռահար մշակում:
• Առանց արտաքին ծրագրարային ապահովման, ռեսուրսների մատչելիություն: • Հեռահար ռեսուրսի կողմից բոլոր հաշվարկների իրականացում (cloud computing) և պատրաստի արդյունքների ներկայացումը Ձեր համակարգչում:
Կամ ավելի պարզ:
Ինչոր տվյալներ ստանալու համար,կատարում եք հայցում:Այդ տվյալները գտնվում են ոչ թե սերվերում ,այլ ինչոր տեղ, ամպերի մեջ, Ինտերնետի խորքերում: Պետք չէ անհանգստանալ
հաճախորդային ծրագրի,օպերացիոն համակարգերի համատեղության կամ Ձեր սարքի հաշվողական միջոցների մասին:ՈՒղակի կստանաք վերջնական արդյունքը:
Հեռավոր սերվերում վարձում եք հիշողության չափի, արագության, հաճախորդների թվի համապատասխան տեղ: Լրացնում ենք տվյալների բազան և ստանում ենք հնարավորություն սովորական բրաուզերի միջոցով օգտվել այդ բոլորից:
Ամպային տեխնոլոգիայի ամենապարզ օրինակը բրաուզերային խաղն է,որին կարելի է մասնակցել Ինտերնետին միացված ցանկացած համակարգչից:
Բաժին՝IT կրթություն
No comments:
Post a Comment