Sunday, May 13, 2012

Անմահությանը կհասնենք 2045-ին



Անմահությանը կհասնենք 2045-ին

Այսպես է կարծում ամերիկյան հետազոտող Կուռցվեյլը:Ըստ նրա տեսության, մարդկությանը սպասվում է խելացի մեքենաների հետ միաձուլում,կհայտնվի գերկիբորգը, որի համար համակարգչային տեխնոլոգիան կլինի մտավոր գործառույթների շարունակությունը: 

Համակարգչային հաշվողական հզորությունների զարգացումները  ,2020-ին կանխատեսում են արհեստական բանականության ստեղծումը,որը հնարավորություն կտա հաղթահարել ծերացումը և անորոշ ժամանակով երկարացնել կյանքը: 

Հնարավոր է, որ մենք կկարողանանք թվայնացնել անհատի գիտակցությունը,գցենք համակարգիչ և այնտեղ էլ ընդմիշտ ապրենք,որպես ծրագրային ապահովում: 

Իսկ եթե ցանկանում եք առ մարմին ապրել, նորից հոգ չէ:Մարդու մարմնի գործնեության ժամանակային սահմանափակումները,որոնք համարում ենք վերջնական, ըստ Կուռցվեյլի տեսության ընկալվում է որպես լուծելի խնդիր: 

Հայտնի է, որ ծերացման հետ կապված մարմնի ֆիզիկական փոփոխությունները պայմանավորված են այսպես կոչված թելոմերներով:Դրանք քրոմոսոմի պաշտպանական վեջնույթներն են ,որոնց սպառումով անհնար է դառնում բջջի վերարտադրումը և այն մահանում է:Գոյություն ունի թելոմերազի ֆերմենտը, մասնավորապես քաղցկեղի բջիջներում,որոնք ապահովում են թելոմերների կայունությունը: Հավանական է,որ նանոտեխնոլոգիան կամ բիոտեխնոլոգիան կսինթեզեն այդ անմահության ֆերմենտները: 

Կա մի խնդիր,գալիք արհեստական գերբանականությունը մարդկանց կարիքը կունենա թե ոչ: 

Այլ հարց է ,պետք է արդյոք հավարժական կյանքը: 




Բաժին՝ITկյանք




Copyright © 2012 | All rights reserved.


2 comments:

  1. Բարև, Արամ ջան

    Հետաքրքրությամբ կարդում եմ բլոգիդ գրեթե բոլոր գրառումները, բլոգիդ մասին իմացել եմ akumb.am-ից և Hightech.am-ից (ես այդ ֆորումներում Freeman-ն եմ)
    Ուղղակի այստեղ մի ճշտում` թելոմերների տեսակետը մինչև վերջ հիմնավորված չի, բայց ամենահայտնի տեսակետեներից ա, կարծում եմ որ մի գործոնով չի պայմանավորված մարդու ծերացումն ու առաջիկայում պատրաստվում եմ ծերացման հետ կապված հոդված գրել, եթե հետաքրքրեց, ասա քեզ էլ լինքը կտամ :)

    ReplyDelete
  2. Բարև Ռուբեն
    Ռուբեն ջան, համաձայն եմ քո հետ, ընդհանրապես ես հակված եմ այն կարծիքին, որ մարդը իդեալական մեխանիզմ է, ու դրա մեջ գեն ավելացնել, պակասացնելով, իդեալական մեխանիմզը կքանդվի, ու Աստված գիտի, թե ինչ հետևանքների կբերի դա:

    ReplyDelete