Wednesday, March 14, 2012

Աշխարհի լավագույն 5 խակերները


Մարդկանց մեծամասնության մոտ, խակեր բառը լսելուց արթնանում են բազմատեսակ զգացմունքներ, ոմանց մոտ հարգանք, ոմանց մոտ նախանձություն, իսկ ոմանց մոտ զզվանք: Եթե դուք պատկանում եք այն մարդկանց խմբին, ովքեր զզվում են խակերներից, մտածում են, որ այդ պզուկոտ երեխաները բան ու գործ չունեն, շտապում եմ Ձեզ տեղեկացնել, որ Դուք սխալվում եք:

Խակերները լինում են տարբեր տարիքի և տարբեր արտաքինի, և դուք զարմանքով կհայտնաբերեք, որ նրանցից լավագույնները իրենց հակաօրինական գործողությունների պատճառով, արդյունքում հասել են բարձր դիրքերի, օրինակ Wired ժուրնալի գլխավոր խմբագիրը, իսկ ոմանք էլ օգնել են այնպիսի ֆիրմաների ստեղծմանը, ինչպիսին է Apple-ը:

Իսկ հիմա աշխարհի բոլոր ժամանակների 5 լավագույն խակերները:

1. Կեվին Միտնիկ
Կեվինը հաճախ հիշատակվում է, որպես ամենահայտնի խակեր, նա շատ նորեկ խակերների համար նախանձելու առարկա էր: Իր կյանքը սկսելով, որպես խակեր, ով կմտի պատմության մեջ, հիմա նա աշխատում է որպես հայտնի համակարգչային կոնսուլտանտ, բացի դա, նա դարձավ 2 հանրահայտ ֆիլմերի ՝ Takedown և Freedom Downtime, ոգեշնչողը: Եթե այս ամենը Ձեր համար գայթակղիչ է, ապա եկ չմոռանանք, որ Կեվինը ամբողջ ԱՄՆ-ով մեկ փնտրվում էր, բազմաթիվ "վզլոմ"-երի համար, որի զոհերի մեջ մտնում էր նաև ԱՄՆ-ի Պաշտպանության Նախարարությունը,  և արդյունքում իր կյանքից 5 տարին անցկացրեց մեկուսարանում:

2. Մակս Ռեյ Բատլեռ
Մակսը ինտերնետ մասնագետ է` առավոտյան, իսկ գիշերը համակարգչային ճիճուների հայրը: Նա ստեղծել է ճիճու, որը ներխուժել է հետևյալ համակարգերը ՝ AF (Air Force), NASSA, Brookhaven Labs, ինչպես նաև ԱՄՆ-ի Պաշտպանության Նախարարություն: Նրան չդատեցին միայն այն պատճառով, որ նա 5 տարի աշխատել էր FBI-ում, բայց հետագայում վերջապես դատվեց, երբ հրաժարվեց օգնել օրինապահ մարմիններին իր ընկերոջը գտնելու գործում, ով կասկածվում էր "խակեր"-ության մեջ:

3. Ջոնատան Ջեյմս

Ջեյմսը պատիվ էր ունեցել լինել առաջին անչափահասը, ով բռնվել էր ԱՄՆ-ում խակերության համար: Նա կոտրել էր NASSA-ն, ինչպես նաև ԱՄՆ-ի Պաշտպանության Նախարարությունը, գողացել էր NASSA-ի 1.7 մլն դոլլար-անոց ծրագրային ապահովումը: Բեռնել էր Պաշտպանության Նախարարության ավելի քան 3000 նամակ, որոնց մեջ մտնում էին նաև օգտագործողների username-երը և password-երը: Եթե նա մեծ տղա լիներ, երբ կատարել էր այս գործողությունները, նա ամենաքիչը կդատվեր 10 տարի ազատազրկմամբ: Բայց լինելով անչափահաս նա ստացավ 6 ամիս տնային կալանք: Սակայն ինչ-որ պատճառով խախտեց տնային կալանքը և վերջապես անցկացրեց 6 ամիս բանտում:

4. Էխուդ Տենենբաում
Տենենբաումի ձեռքի տակ էր ամբողջությամբ, բոլոր ԱՄՆ-ի պաշտպանական կազմակերպությունները: Նա կոտրեց NASSA-ն, The Pentagon-ը, Knesset-ը, հերիք չի սա, նրան հաջողվեց համուզել կառավարությանը, որ հարձակումնները եղել են Իրաքից: Երբ նա վերջապես բացահայտվեց, դատվեց՝ 1 տարի պայմանակ և 2 տարի ազատազրկմամբ: 

5. Կոնֆիկեռ
Էհ, բուժել այս որդին այդպես էլ չստացվեց, մինչև օրս: Ներկայումս ճիճուն մինչև հիմա շրջագայում է ամբողջ ինտերնետով մեկ, և ավելորդ գլխացավանք պատճառում միլիոնավոր ինտերնետ օգտագործողներին և ոչ միայն, այն վնասել էր Ֆրանսիական Նավատորմի ցանցերը: Լինի դա խումբ կամ առանձին մարդ, ով կրում է այս որդի հեղինակի պատվավոր տիտղոսը, այդպես էլ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ եթե դուք օգտագործում եք Windows, ապա միակ բանը որ կարող եք անել, հույս ունենալ որ Կոնֆիկեռը չի այցելի Ձեր տուն:

1 comment:

  1. inc petqe et berel im odniklassniki sayts blakirovkaya @ nkel

    ReplyDelete