Բարդ խնդիրների լուծումը "բադիկ" մեթոդով
Ծրագրավորողների մեծ մասը իրենց մասնագիտությունը համարում են զուտ ստեղծագործական,այն դեպքում երբ տասնամյակներ առաջ ինժեներները իրենց նման բան թույլ չէին տալիս : Ժամանակակից ստեղծագործ ծրագրավորողները բարդ խնդիրները լուծելու համար ,հորինել են մի շատ հետաքրքիր և յուրահատոկ ուղի ՝դժվարության դեպքում խորհրդակցում են դեղին, ռետինե բադիկի հետ: Կարծում եմ, որ այս մեթոդը ունեվերսալ է և արժե փորձել բոլորին:
Այս եղանակի իմաստը կայանում է նրանում, որ աշխատանքային սեղանի վրա դրվում է խաղալիք բադիկ և երբ առաջանում է ,առաջին հայացքից անլուծելի խնդիր,պետք է ճիշտ պատասխանի ակնկալիքով, օգնություն խնդրել բադիկից: Արդյունքում կմոտենաք լուծմանը,քանզի հարցի ճիշտ ձևակերպումը արդեն պարունակում է պատասխանի կեսը:
Մի մոռացեք բացատրել նրան այն բոլոր գործողությունները,որ կատարել էիք նախապես,գուցե այնժամ գտնեք սխալը:
Բաժին՝ IT կյանք
No comments:
Post a Comment