Wednesday, December 25, 2013

Ինչպե՞ս հոգ տանել համակարգչի մասին


Գաղտնիք չէ, որ համակարգիչները մեր կյանքում մեծ դեր են խաղում: Դրանք մեր համար դարձել են աշխատանքի, առօրյաի, ուսման մեջ օգնականներ: Ներկայիս դեռահասները չեն պատկերացնում կյանքը առանց համակարգչի: Իրենց ազատ ժամանակի գրեթե ամբողջ մասը անց են կացնում համակրգչի առջև,  որովհետև այն ընկերների հետ շփվելու, զվարճանալու և սովորելու հիանալի միջոց է:

Ցավոք սրտի, ոչ մի բան անթերի չէ և համակարգիչը նույնպես:
Համակարգչի հետ աշխատանքի ընթացքում տարբեր տեսակի խնդիրներ են առաջանում, որոնք խանգառում են դրա աշխատանքին: Եվ առաջին բանը, որ գալիս է մեր մտքին այն վերանորոգելն է: Ոմանք դրա վրա շատ ժամանակ են ծախսում, ոմանք՝ գումար, իսկ մյուս մասը գրեթե խնդիրներ չի ունենում, որովհետև գիտի համակարգչի հետ վերաբերվելու կանոնները:
Համակարգիչը կնոջ պես մի բան է, չհետևեցիր կթողնի քեզ միայնակ:
Ամենագլխավորը, համակարգիչը մաքուր պահելն է: Այն պետք է պարբերաբար մաքրել, թե՛ ներսից և թե՛ դրսից:


1. Մաքրում ենք համակարգչի արտաքինը

Համակարգչի էկրանը պետք է մաքրել միայն դրա համար նախատեսված անձեռոցիկներով: Դրանք կարող ես գտնել, ցանկացած համակարգչային խանությում: Հիշի՛ր չի կարելի էկրանը մաքրել ապակիների համար նախատեսված հեղուկներով, ինչպես նաև ջրով: Դրա համար կան հատուկ հեղուկներ, որոնք նույնպես գաղտնի չեն և առկա են գրեթե բոլոր խանութներում:

Ստեղնաշարը պետք է մաքրել ամեն օր` մի փոքր խոնավ շորով: Մի անտեսեք այս փաստը, քանի որ ստեղնաշարի վրա ավելի շատ միկրոբներ կան, քան ամբողջ Ձեր սենյակում: Ստեղնաշարի մեջ հավաքված փոշին մաքրելու համար, պտտեք այն և ներքևից փոշեծծիչով մաքրեք այն:

Մյուս համակարգչի մասերը, որոնք երևում են արտաքինից՝ մաքրման կանոններ չունեն: Ուղղակի հիշեք, որքան հնարավոր է քիչ օգտագործեք հեղուկներ և քիմիական նյութեր:

2. Մաքրում ենք համակարգչի ներսը

Հերթը հասավ համակարգչի գլխավոր մասին, որին մեզնից շատերը սխալմամբ անվանում են «պրոցեսոր»: Պրոցեսորը դա ընդամենը համակարգչի системный блок -ի մաս է: Ճիշտն ասած ես էլ չգիտեմ սրա հայերեն տարբերակը: Այն բացելու համար Ձեզ պետք կգա պտուտակահան:
Աշխատեք ոչ մի բանի ֆիզիկապես չկպնել: Փոշեծծիչով վերցրեք երևացող տեղերի փոշիները: Հետո մատով պահեք  պրոցեսսորի վրայի օդափոխիչը և փոշեծծիչը՝ առանց ֆիզիկապես կպցնելու, պահեք դրա վրա: Նույնը արեք սնուցման բլոկի օդափոխիչի հետ:

Շնորհավորում եմ Ձեր համակարգչի լոգանքը ավարտված է:

No comments:

Post a Comment