Գեղարվեստի և ընդհանրապես կյանքի սիրահարներին ներկայացնում եմ Google Art Project-ը , գեղարվեստի մեծագույն արժեքներին առնչվելու բացառիկ հնարավորություն:
Դու չեք եղել է Պրահայի Կամպայի թանգարանում ,կամ Ամստերդամի Վան Գոգի թանգարանում,նույնիսկ Տրետյակովյան պատկերասրահում կամ Էրմիտաժում:
Դա իսկապես մեծ ծրագիր է,որը թույլ է տալիս, տանը նստած,այցելել աշխարհի 17 հայտնի թանգարաններ: Օգտագործվել է արդեն հաջողված Google Earth նախագիծը և Street View տեխնոլոգիան,որը հնարավորություն է տալիս ամեն ինչ տեսնել այնպես,կարծես ինքդ ես ճեմում պատկերասրահում: Դուք կարող եք տեղաշարժվել բոլոր ուղղություններով, կարող եք տեղափոխվել սենյակից սենյակ, կարող եք մոտենալ ցանկացած նկարին և մանրամասն այն ուսումնասիրել :
Արվեստի աշխատանքները ներկայացված են մեծ մանրամասնությամբ: Կարելի է դիտարկել նկարչի վրձնի նույնիսկ շատ թույլ և նուրբ հարվածները: Ընդ որում, յուրաքանչյուր թանգարան հատկացրել է մեկ 7 մեգապիկսելի նկար, ուր անգամ կտավի ճաքերը կարելի նկատել:
Նախ,ընտրում եք թանգարանը,նկարը: «i» կոճակով էկրանի աջ անկյունում կբացվի վահանակը, ուր հասանելի կլինի հետևյալ տեղեկատվությունը՝
· թանգարանի հատակագիծը
· այն դահլիճի նկարագրությունը ուր գտնվում եք հիմա
· նկարի անվանումր,չափսերը,հեղինակի կենսագրությունը
· նկարի պատմության վիդեո
· պատմական հետաքրքիր ակնարկներ
· այն դահլիճի նկարագրությունը ուր գտնվում եք հիմա
· նկարի անվանումր,չափսերը,հեղինակի կենսագրությունը
· նկարի պատմության վիդեո
· պատմական հետաքրքիր ակնարկներ
Ծրագրի ստեղծողները մտադիր են աստիճանաբար ավելացնել թանգարանների ցանկը:Կարելի միայն հաջողություն մաղթել Google-ին: ,,в греческом зале, в греческом зале”
Բաժին՝ ITart
No comments:
Post a Comment