Thursday, March 15, 2012

Տնտեսական ինֆորմատիկա


Տնտեսությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ ներդրումը հանգեցրեց ինֆորմատիկա գիտության ուղղություններից մեկի՝ տնտեսական ինֆորմատիկայի հայտնմանը, , որն հիմնաված է համակարգչային գիտության, տնտեսագիտության և մաթեմատիկայի միջառարկայական հարաբերությունների վրա :

Տնտեսական ինֆորմատիկայի ուսումնասիրության տեսական հիմքը ինֆորմատիկան է: Ինֆորմատիկա (informatique) բառը երկու ֆրանսիական բառերի՝ information(տեղեկատվություն) և automatique (ավտոմատիկա)-ի միաձուլումն է: Շշրջանառության մեջ է մտել Ֆրանսիայում ,տեղեկատվության ավտոմատացված վերամշակմամբ զբաղվող շրջանակը որոշելու համար: 

Ինֆորմատիկան գիտություն է,որը համակարգչային տեխնոլոգիաների օգնությամբ ուսումնասիրում է ​​տեղեկատվության հավաքագրման մեթոդները, պահեստավորումը, մշակումը և մատուցումը: 

Ինֆորմատիկան բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից ՝ինֆորմատիկան որպես հիմնարար գիտության, որպես կիրառական առարկա և որպես արտադրության ճյուղ: 

Ինֆորմատիկայի ուսումնասիրման հիմնական առարկաններն են տեղեկատվությունը,համակարգիչները և տեղեկատվական համակարգերը:

Ինֆորմատիկայի տեսության ընդհանուր հիմքերն են

  • տեղեկատվություն 
  • հաշվիչ համակարգեր 
  • կոդավորում 
  • ալգորիթմներ 
Ժամանակակից ինֆորմատիկայի կառուցվածքը

  1. Տեսական ինֆորմատիկա 
  2. Հաշվիչ մեքենաներ 
  3. Ծրագրավորում 
  4. Տեղեկատվական համակարգեր 
  5. Արհեստական ինտելեկտ 
Տնտեսական ինֆորմատիկան տնտեսության և բիզնեսի վերապատրաստման , որոշումների կայացման և կառավարման համար օգտագործվող տեղեկատվական համակարգերի գիտություն է:

Տնտեսական ինֆորմատիկայի ուսումնասիրման առարկան են հանդիսանում տեղեկատվական համակարգերը, որոնք ապահովում են տնտեսական գործնեության ձեռներեցական և կազմակերպչական խնդիրների լուծումները:Այսինքն, տնտեսական ինֆորմատիկայի առարկան տնտեսական տեղեկատվական համակարգերն են,որոնց վերջնական նպատակը տնտեսական համակարգում արդյունավետ կառավարումն է:

Տեղեկատվական համակարգերը – դա ծրագրային և ապարատային միջոցների,գործիքների և աշխատակիցների ամբողջություն է, որն ապահովում է տեղեկատվության հավաքագրումը, պահպանումը, մշակումն ու մատուցումը, ըստ որի նախապատրաստում են և կայացնում են որոշումներ:Տնտեսությունում կիրառվող տեղեկատվական համակարգերի հիմնական բաղադրիչները ներառում են ծրագրային և ապարատային միջոցները,բիզնես ծրագրերը և տեղեկատվական համակարգերի կառավարումը: 
Տեղեկատվական համակարգերի նպատակն է ընկերությունը կառավարելու համար ստեղծել ժամանակակից տեղեկատվական ենթակառուցվածք:
Բաժին ՝ IT կրթություն:

No comments:

Post a Comment