Thursday, January 27, 2011

inchpes grel hayeren ? dzum a che translit@ ?


Ժող չեմ հասկանում ձեզ, մեր իսկապես գեղեցիկ լեզուն թողած, անգլերեն սիմվոլախառը չգիտեմ ինչեր եք գրում, ես փոստով ուզում եմ ներկայցնեմ հայերեն գրելու եղանակները:

On-line փոխակերպիչներ

Արագ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ Հայերեն.ամ կայքի օգտագործումը։ Տեքստի փոխակերպման համար կայքն առաջարկում է հետևյալ ստեղնաշարերը՝ ֆոնետիկ 8-Ր, ֆոնետիկ 8-Ռ, գրամեքենային, և հին գրամեքենային։ Ուշադրություն դարձրեք, որ Java-Script տեխնոլոգիայի կիրառումը արգելափակված չլինի կայքի համար։


KDWin

KDWin ստեղնաշարային մենեջերը կարող է օպտիմալ լուծում լինել հարմարավետության և կարգավորման հարաբերության տեսանկյունից: Սկզբնորեն ծրագիրն առաջարկում է 4 բազային ստեղնաշարեր (Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter, Armenian Typewriter Unicode), սակայն օգտագործողը հնարավորություն ունի նաև ստեղծել սեփական դասավորությունները (Tools→Edit Keyboayd): Ցանկացած դեպքում ծրագրից օգտվելիս ուշադիր եղեք, որպեսզի հավաքագրման համար ընտրված ստեղնաշարը լինի յունիկոդային. հակառակ դեպքում ձեր մոտ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ ծրագրերում տեքստի փոխակերպման և ճանաչման հետ:

The Microsoft Keyboard Layout Creator

Սեփական հարմարություններին համապատասխանող ստեղնաշար կառուցելուց հետո MS KLC ծրագրի միջոցով կարելի է ավելացնել այն Windows օպերացիոն համակարգերի ստեղնաշարերի դարանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտվել այլընտրանքային ստեղնաշարային փաթեթներից առանց KDWin-ի, կամ որևէ այլ ծրագրի գործածման՝ ինչպես սեփական համակարգչի վրա, այնպես էլ օտար միջավայրերում (ենթադրելով, որ ձեր մոտ կան համապատասխան համակարգային իրավունքները փաթեթի նստեցման համար):
Կարելի է նաև օգտվել արդեն հավաքված դասավորություններից.
  • Ovanitas.livejournal.com — Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic և Russian Unicode Phonetic ստեղնաշարային փաթեթներ
  • Armenian Unicode LO — Armenian Unicode ստեղնաշարային դասավորություն, որում ներառված են վիքիպեդիայում խմբագրելու համար անհրաժեշտ բոլոր նշանները:

(C)WikiPedia

1 comment:

  1. Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (Տտ Բլոգ): Inchpes Grel Hayeren ? Dzum A Che Translit@ ? >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (Տտ Բլոգ): Inchpes Grel Hayeren ? Dzum A Che Translit@ ? >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Տեղեկատվական Տեխնոլոգիաներ (Տտ Բլոգ): Inchpes Grel Hayeren ? Dzum A Che Translit@ ? >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete