ՏՏ կրթական համակարգի պահանջները
ՏՏ տեխնոլոգիաների զարգացումը առավել արագ է կատարվում, քան կրթական համակարգը հասցնում է հարմարվել փոփոխություններին:Արդյուքում չի բավարարվում մասնագիտական պահանջարկը:
Այսօր միայն ՏՏ արտադրողների հավաստագիրն է (IBC Industry-Based Certification) ,որ որակավորում է ՏՏ մասնագետներին :Այս վկայականը դարձել է IT բարձրադիր ոլորտների անցագիր :
Այսօր ակնհայտ է, որ ՏՏ արտադրողների հավաստագրման ծրագրերը պետք է պարտադիր ընդգրկվեն ուսումնական հաստատությունների ուսումնական գործընթացում:
Պայմանականորեն, ՏՏ ուսուցման գործընթացը կարելի է բաժանել երկու մասի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հիմնարար գիտելիքների ուսուցանում և շուկայում առաջարկվող ՏՏ արտադրանքի հետ աշխատելու հմտությունների ձեռքբերում: ՏՏ ընկերությունները իրենց արտադրանքի կարողություները հավուր պատշաճ ներկայացնելու խնդրում շահագրգռված են,հետևապես հավաստագրման գործընթացը ուղղվում է դեպի ուսումնական հաստատություններ:
Հավաստագրման ատեստավորումը նպատակ ունի ստուգելու որոշակի գործառույթներ իրականացնելու կարողությունները, այլ ոչ թե տեսական գիտելիքները:
Microsoft –ը ակտիվորեն աջակցում է Microsoft IT Academy ծրագիրը, որի միջոցով ուսումնական հաստատությունները կարող են օգտագործել վերջին ծրագրային արտադրանքը, որը դյուրացնում է ուսուցման գործընթացը, բարելավում է ուսուցման որակը և առևտրային արդյունավետությունը: Ծրագիրը նաև ուղղված է բարելավելու դասախոսների հմտությունները և գիտելիքները:Դասխոսր, որը վարում է ՏՏ-ուղղությունը ,մշտապես մասնագիտական զարգացման կարիք ունի, քանի որ այս միջավայրը շատ դինամիկ է:
Բաժին՝ ITկրթություն
Copyright © 2012 | All rights reserved.
No comments:
Post a Comment