Խոհարարությունը ծրագրավորման տարատեսակ է
Կերակուր պատրաստելու և ծրագրավորման գործընթացից մարդիկ, գրեթե նույն պատճառաբանությամբ են ստանում հաճույք: Այս երկու զբաղմունքների միջև կան զարմանալի նմանություններ
- Ստեղծագործական բնույթը
Օգտագործում եք Ձեր ձեռքերն ու ստեղծելու ունակությունը:Դուք կերակրի(ծրագրի) ճակատագրի լիիրավ տիրակալն եք :
- Գիտական հիմնավորումը
Խոհարարություն հիմնված է քիմիայի և ֆիզիկայի ճշգրիտ սկզբունքների վրա:Իսկ ծրագրավորումը հիմնվում է մաթեմատիկայի և համակարգչային գիտության վրա:
- Կարգավորումը իրական ժամանակում
Ինչպես խոհարարն է եփելու ընթացքում պարբերաբար համտես անում,այնպես էլ ծրագրավորողները իրական ժամանակում անընդհատ ,ստուգում են կոդը,գուցե ճշտելու կարիք կա:
- Աղբյուրների մատչելիությունը
Խոհարարությունում և ծրագրավորման մեջ, կա գիտելիքները կիսելու գեղեցիկ ավանդույթ:
Խոհարարն ու հաքերը հպարտանում են իրենց ստեղծագործություններով և հաճույքով են կիսվում իրենց բաղադրատոմսերով/կոդերով:
Բաժին՝ITկյանք
Copyright © 2012 | All rights reserved.
No comments:
Post a Comment