Sunday, March 18, 2012

USB 3.0








2008 թ դեկտեմբերին, Intel, Microsoft, Hewlett-Packard, Texas Instruments, NEC և NXP Semiconductors ընկերությունները համատեղ ներկայացրին USB 3.0-ի վերջնական հստակեցված տարբերակը: 

USB 3.0-ի միակցիչներն ու մալուխները համատեղելի են USB 2.0-ի հետ: 

USB 2.0 մալուխը պարունակում է չորս գիծ - մի զույգը տվյալները փոխանցելու և ստանալու համար, գումարած սնուցման պլյուսը ու զրոն:. USB 3.0 մալուխում ավելանում է ևս չորս գիծ,որը հաստացնում է մալուխը: է USB 3.0-ի նոր կոնտակտները միակցիչներում գտնվում են առանձին շարքում: 

USB 3.0 մեծացնում է տվյալների փոխանցման առավելագույն արագություն մինչեւ 4.8 Գբ / վ, որը շատ ավելի մեծ է, քան USB 2.0-ը , որը կարող է ապահովել միայն 480 Մբիթ / վ: Այսպիսով, արագության մակարդակը բարձրանում է 60 ՄԲ / վ –ից մինչեւ 600 Մբ / վ ,որը թույլ է տալիս փոխանցել 1ՏԲ ոչ թե 8-10 ժամում, այլ 40-60 րոպեում: 

USB 3.0 –ում ոչ միայն բարձր է տվյալների փոխանցման արագությամբ, այլև ավելացվել է հոսանքի ուժը 500 մԱ – ից մինչև 900 Մա: Այսուհետ, կարելի է մեկ hub-ից սնել մեծ քանակության սարքեր և շատ դեպքերում կարելի է ձերբազատվել առանձին հոսանքի աղբյուրներից:


Բաժին՝Տեխնիկա

No comments:

Post a Comment