Saturday, March 17, 2012

ANONYMOUS-ի գաղափարախոսությունը







Միջազգային "anonymous" hacking խմբի գաղափարախոսությունը հիմնված է " haktivizm " ուսմունքի վրա : "haktivizm" տերմինը ծագել է երկու բառերի՝"Hack" և "Activism" –ի միացումից: Այն նկարագրում է սոցիալական բողոքի մի երևույթ,որը հետապնդում է "ինտերնետը պետք է լինի բաց և անվճար բոլորի համար " լոզունգը: Երբ, համընդհանուր կոմպյուտերիզացիայի և Ինտերնետի հասանելության պայմաններում աճում է ինտերնետ ակտիվիստների սոցիալական բողոքի շարժումը,կառավարական օղակները տագնապում են ,որ քաղաքացիական անհնազանդություն է ներմուծվում հիբերտարածություն,որտեղից արձագանքները առավել կանխատեսելի են: 

Կանադայում, Տորոնտոյի համալսարանի մի խումբ ակտիվիստներ նախաձեռնել են OpenNet շարժումը, որի նպատակն է ընդդիմանալ իշխանական գրաքննությանը Ինտերնետում: Այս խմբի ղեկավարն է համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր ,նախկին hacker Ռոն Դեյբերտը: Նա կարծում է, որ վերջին տարիններին «hacker" տերմինը ստացել է բացասական երանգ:Սակայն սկզբնապես այն նշանակում է պարզապես մի մարդ, որը սիրում է հասկանալ, թե ինչպես են կառուցված բարդ սարքերն ու գործընթացները: OpenNet շարժումը սոցիալական ակտիվության և hacking-ի սինթեզն է:Ըստ նրան, համակարգչային տեխնոլոգիաների հմտություններն ու վերլուծությունը կարող է նպաստել փակ հասարակություններում ազատականացման և ժողովրդավարացման գործընթացներին:


No comments:

Post a Comment