Friday, July 27, 2012

DDoS հարձակում`օրենքի սահմաններում



"Դեմոկրատներ 66" հոլանդական քաղաքական կուսակցությունը առաջարկում է օրինականացնել DDoS գրոհները,որպես հասարակական կարծիքի ու բողոքի արտահայտման ձև:Առ այսօր DDoS գրոհները ամենուր խստիվ արգելված են և օրենքով հետապնդվում են:Դեմոկրատները գտնում են,որ եթե գրոհայինները նախապես ծանուցեն գրոհի ժամանակացույցը և աստիճանը, ապա միանգամայն հնարավոր է, որ նման գործողությունները գտվեն իրավական դաշտում,օրենքով դրանք կարելի է հավասարացնել հանրահավաքներին և ցույցերն : 
Ամբողջ աշխարհում ինտերնետը դառնում է քաղաքական գործողության կարևոր գործիք, և զարմանալի չէ, որ քաղաքական գործիչները ցանկանում են օգտագործել ցանցի ընձեռնվող հնարավորությունները: 
Ռազմական գերատեսչությունների համար վիրուսները արդեն կիրառվող զինատեսակ է,չնայած ոչ մի պետություն այն դեռ չի ընդունում: Վաղ թե ուշ նման գործունեությունները պետք է դուրս գան ստվերից,ստանան իրավական ստատուս:Այս պարագայում չպետք է սահմանափակվի սովորական քաղաքացու իրավունքը:
Վերջին հաշվով եթե քաղաքակրթությունը հասել է ինչ որ նվաճումների,ապա ի հեճուկս  արգեքների ու սահմանափակումների: 



Բաժին`ITsecurity

No comments:

Post a Comment