Monday, July 9, 2012

Ինչպես պաշտպանվել պնդերես գովազդից





Գրեթե բոլոր կայքերի գոյության նախապայմանն ու  եկամուտների հիմնական աղբյուրը գովազդն է: Բայց վեբ էջերի այցելուները այլ կարծիքի են` անիմացիոն բաներները տհաճ են,դանդաղեցնում են էջերի բացումը:Որ գովազդի բովադակությունը խաբկանք է հերիք չի,ձևն էլ հաճախ շատ հեռու է բարոյական ու էթիկական նորմերից: 

Պաշտպանության բավականին արդյունվետ միջոցներ են AdBlock ընդարձակումները,որոնք տեղադրվում են Ձեր բրաուզերում : 

Chrome-ի դեպքում`մտեք կարգավորումներ-ընդարձակումներ,գտեք AdBlock-ը և տեղադրեք: 

Նույնանման ընդարձակումներ ունեն և Opera-ն( Opera AdBlock ) և Firefox-ը (Adblock Plus ) 

Internet Explorer-ը ընդարձակում չունի,պետք է նախ Simple Adblock ծրագիրը բեռնել պաշտոնական կայքից,հետո տեղադրել: 

AdBlock-ը ունի սեփական կարգավորումներն ու ֆիլտրները,որոնց միջոցով ոչ միայն ազատվում ենք գովազդից ու արագացնում էջերի բեռնումը, այլ կարող ենք նաև արգելափակել վիճակագրական ծառայությունները,որոնք հավաքագրում են մեր այցելած կայքերը: 



Բաժին`կայքեր

No comments:

Post a Comment