Իրանի կողմից ամերիկյան ԱԹԱ-ի զավթումը կասկածանքի տակ է դնում անօդաչու թռչող ապարատների պաշտպանվածությունը:Իրանը դա ներկայացրեց ,որպես GPS-spoofing, այսինքն `երբ ԱԹԱ-ի կառավարման արբանյակային ազդանշանը փոխարինվում է ավելի ուժեղ հաղորդչի ազդանշանով,որը և իր վրա է վերցնում ապարատի ղեկավարումը:Սակայն մասնագետները ավելի հակված են,որ օգտագործվել է GPS-jammer` GPS ազդանշանի սովորական խլացուցիչ:
Այսպես թե այնպես, ամերիկացիները լրջորեն մտահոգված են և վերջերս Տեխասի համալսարանում,գործնականում ապացուցվեց ԱԹԱ-ի վերհսկողության փոփոխման` GPS-spoofing-ի հնարավորությունը:
Տեսականորեն, դա թույլ կտա վերահսկել ԱԹԱ, ուղղորդել նրանց նավարկությունը, կամ պարզապես նստացնել:
Ռազմական ԱԹԱ ունի GPS-ազդանշանի և կրիպտոգրաֆիկ և հակախլացուցիչ պաշտպանություն:Այլ հարց է պաշտպանության խոցելիությունը:
Բաժին`ITկյանք
No comments:
Post a Comment