Թաքուն գործող Wi-Fi ռադարը հայտնաբերում է պատից այն կողմ մարդկանց :
Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները մշակել են պասիվ ռադարի նախատիպը,որը հետևում է պատից այն կողմ մարդկանց շարժումը։
Սարքը վերլուծում է ընդունված Wi-Fi ազդանշանի առանձնահատկությունների փոփոխությունները և վերականգնում մարդկանց շարժման պատկերը։
Քանի որ սարքը ռադիոալիքներ չի հեռարձակում, այն կարող է գաղտնի մոնիտորինգի համար օգտագործվել։
Չնայած Wi-Fi ռադարի տեխնոլոգիան, STTW (See Through The Wall) ծրագրի շրջանակում մշակվել է հատուկ բանակի և ոստիկանության համար ,այն կարող է խաղաղ նպատակներով էլ կիրառվել , ներառյալ երեխաների, ծերերի և հաշմանդամների անվտանգությունը ։
No comments:
Post a Comment