Մաքս Պլանկի ընկերության ինֆորմատիկայի ինստիտուտի մասնագետները մշակել են ծրագիր,որը տեսահոլովակից հեռացնում է անցանկալի մարդկանց:
Նմանատիպ հատուկ էֆեկտները նախկինում միայն Հոլիվուդում էին օգտագործվում, սակայն մոտակա ապագայում համապատասխան ծրագրային ապահովումը ցանկացած համակարգչին մատչելի կլինի:
Ծրագիրը վերլուծում է վիդեոկադրերի հաջորդականությունը և հաշվարկում ստատիկ ֆոնի պիքսելները: Դրանից հետո, այն շրջակա միջավայրից վերցնում ու փոխում է ավելորդ օբյեկտը պարունակող կադրերի փիքսելները:
Բաժին`ITsoft
No comments:
Post a Comment