Կիրառական վիճակագրությունը ինչ որ չափով իրականացնում էր փոքր ծավալի և միատեսակ տվյալների վերլուծությունը:Սակայն, երբ տվյաները բազմաբնույթ են և ծավալները ահռելի, մաթեմատիկական վիճակագրության մեթոդները դառնում են անպտուղ:Այստեղ է,որ առաջանում է նոր հայեցակարգի` Data Mining-ի անհրաժեշտությունը,որը կապահովեր վերլուծության արդյունքների հստակությունն ու արդյունավետությունը:
Data Mining թարգմանվում է որպես տվյալների հանույթ կամ պեղումներ:
Data Mining – ը տվյալների թաքնված օրինաչափությունների որոնման վրա հիմնված, որոշման աջակցության գործընթաց է:
Ժամանակակից Data Mining տեխնոլոգիայի հիմքը կաղապարների (շաբլոնների)կիրառման հայեցակարգն է:Կաղապարները պետք է արտացոլեն տվյալների դրվագների բազմաբովանդակ հարաբերությունները:Նրանք ներկայացնում են տվյալների բնորոշ օրինաչափությունները պարզ, հասկանալի տեսքով:
Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ճիշտ ու արդյունավետ որոշումների կայացման համար անհրաժեշտ է կատարել հասանելի տվյաների համապարփակ վերլուծություն:
Data Mining-ը ընձեռնում է մեզ այս բացառիկ հնարավորությունը,որ հետո չասենք `ուզում էինք լավ,բայց ստացվեց ինչպես միշտ:
No comments:
Post a Comment