Friday, January 18, 2013

Linux –ը դիպուկահարի հրացանում





Վերջին CES ցուցահանդեսում TrackingPoint ընկերությունը ներկայացրեց իր նոր Precision Guided Firearms (PGF) խելացի հրացանը ,որի նշանառությունը վերահսկվում Linux ՕՀ-ի միջոցով: 
PGF-հրացանների հաջողությունը պայմանավորված է նաև տեխնիկական բաղադրիչներով՝ խոսափող, կողմնացույց, ակսելերոմետր, բալիստիկ հաշվիչ, լազերային հեռաչափ, ճնշման ու ջերմաստիճանի տվիչներ, WiFi-սերվեր ու USB-պորտեր: 
Երբ հրաձիգը նշում է թիրախը,ՕՀ կատարում է համապատասխան հաշվարկներ (հեռավարություն, ջերմաստիճան, խոնավություն և այլն), վերլուծում հիմնական խոչընդոտները (քամու ուժն ու արագությունը,փողի տարիքը, ձեռքերի դողը և այլն):Վերջում հաշվի առնելով բոլոր փոփոխությունները համակարգիչը կարգավորում է նշանառության ուղղությունը, որից հետո վրիպելը շատ դժվար կլինի:




Բաժին՝IThard

No comments:

Post a Comment