Friday, January 28, 2011

Ամենաարագ Browser-ը ` itanalytic-ի տեստ:

Ուրեմն անցկացնենք մեր իսկ տեստը, որպեսզի պարզենք, որն է ամենաարագ բրաուզերը: Ընտրել եմ մի էջ, որը իմ 3 բրաուզերներից` Opera, Firefox, Chrome, ոչ մեկով չեմ մտել, նույնիսկ հիմա չեմ մտել, գուգլով փնտրեցի New Site և բերեց` www.newsite.ru/: Առաջինը կայքը բացում եմ google chrome - բրաուզերով և ժամանակը պահում: Սայտը Մեկ էջանոց շատ թեթև բան է: Իդեպ ժամանակը հաշվում եմ Իմ Enter տալուց մինչև կայքի ամբողջությամբ "զագռուզկա " լինելը: Օգտագործվող ինտերնետը` Ucom 1 mbit: Եվ արդյունքները`
Google Chrome - 3.19 վրկ:
Opera - 4.59 վրկ
Firefox - 5.01 վրկ
Ինչպես տեսնում ենք, թեթև էջ բացելուց, Գուգլը առաջատար է, փորձենք ավելի ծանր էջեր: Օրինակ` www.ebizmba.com/.../best-flash-sites :
Google Chrome - 4.01 վրկ:
Opera - 5.94 վրկ
Firefox - 3.1 վրկ
Ավելի ծանր էջեր բացելուց Firefox-ը գերազանցում է բոլորին:
Opera-ն դուս է գալիս պայքարից, քանի որ 2 տեստն էլ ամենացածրն էր հավաքել, բայց սա ամենեվին չի նշանակում որ Օպեռա-ն վատ բրաուզեր է: Եկեք հիշենք որ մենք ուզում ենք գտնել ամենաարագ բրաուզերը:
Երրորդ վերջնական տեստը, համակարգիչը որքանով է ծանրաբեռնում: Հասարակ ստուգում, բացում ենք բրաուզերը և ըստ Թասկ Մենեջերի նայում:
Opera - 49,592 K

Firefox -  27,248 K

Chrome (դատարկ թաբը, քանի որ Խրոմը, ամեն մի թաբի համար առանձին պրոցես է ստեղծում)- 26,124 K

Տեստի ժամանակ, օգտագործվել են, բրաուզերների վերջին տարբերակնները: 
Այսպիսով Ըստ ITanalytic-ի ամենաարագ բրաուզերը Google Chrome -ն է, բայց Firefox-ը նրան շատ չի զիջում:

No comments:

Post a Comment