Thursday, February 17, 2011

MS Office vs OpenOffice

Երկար բարակ գրելու փոխարեն անցնենք միանգամից համեմատության:
1. Գործիքները
Microsoft Office
Word, Excel, PowerPoint, Microsoft Outlook, Access, Publisher, FrontPage, InfoPath. Ըստ իս, սրանցից ուշադրություն են գրավում միայն առաջին երեքը` տեքստի հավաում, աղուսյակների կազմում, "պրեզենտացիա"-ների ստեղծում: Օֆիսային կամ տնային աշխատանքների համար հիմնականում սրանցից ավել բան պետք չէ:
OpenOffice
Writer (Word), Calc (Excel) և PowerPoint: Եվ ոչ մի ավելորդություն: Կայքեր ստեղծելու կամ "բազա"-ներ կարդալու համար Դուք կարող եք ընտրել ավելի հարմարավետ և ճկուն ծրագրեր:
2. Ֆալյերի ֆորմատը
Microsoft Office
Word (.doc) կամ 2007/2010 օֆիսի համար` (.docx), Excel (.xls), PowerPoint (.ppt) և այլն:
OpenOffice
Բոլոր .doc ֆայլերը, գումարած սեփականը` (.opt), համապատասխանաբար` բոլոր .xls ֆայլերը + սեփականը, և այլն
3. Տեղադրումը
2 ծրագրերն էլ տեղադրվում են նույնատիպ, թե ժամանակի, թե տեղադրման  հերթականությամբ:
4. Արագագործությունը
Ծրագրերի արագագործությունը մանրամասն քննարկվել է այստեղ: Եվ եկել ենք այն եզրակացության, որ OpenOffice-ը ծանր է աշխատում թույլ համակարգիչների վրա, բայց հանուն ազնվության ասեմ, որ Microsoft Office-ն էլ "խնդիրիկներ" ունի դրա հետ:
5. Տեսքը
Երկու ծրագրերի տեսքը գրեթե նույնն է: Ճիշտ է Microsoft -ի տեսքը ավելի գեղեցիկ է, բայց մենք չենք պատրաստվում զմայլվել ծրագրով, այն մեզ անհրաժեծտ է աշխատելու համար:

OpenOffice -ի գլխավոր թերությունը` ուղագրության ստուգումն է : Որը իդեպ նրա մրցակցի մոտ գերազանց է ստացվում:
Microsoft Office -ի գլխավոր թերություն ` անվտանգությունն է: Բոլորս էլ դրա մեջ համոզվել ենք:

Բաժին` Թեստեր:

No comments:

Post a Comment