Այսպիսով, կոշտ սկավառակը սկսել է վատ աշխատել:. Կարծում եմ, ավելորդ չէ կրկնել, որ առաջին հերթին անհրաժեշտ է համոզվել, որ դա իսկապես կոշտ սկավառակի անսարքությունն է, այլ ոչ թե windows-ի ,կամ էլեկտրասնուցման խաթարման, , bios-ի սխալ կարգավորումների արդյունք է: Եթե կոշտ սկավառակում ունեք կարևոր տեղեկություններ, պետք է փորձել զգույշ պատճենել տեղեկությունները այլ կրիչ:.Կա թույր կարծիք,որ դա միայն հնարավոր է,եթե կոշտ սկավառակը տեսանելի է bios-ում.. Դա պարտադիր չէ,եթե օպերացիոն համակարգը windowsXP է և բարձր:Այդ դեպքում օպերացիոն համակարգը կոշտ սկավառակի տեղեկությունը ստանում է ոչ թե bios-ից,այլ սեփական դրայվերից:. Եթե կոշտ սկավառակում, չկա կարևոր տեղեկատվություն – առաջին բանը, որ կարող է օգնել` հեռացնել բոլոր բաժինները և ստեղծել նորերը, ապա ֆորմատ կատարել:Փոքր տրամաբանական սխալները ,այդ դեպքում 99%.-ով ուղղվում են: Ավելի լուրջ սխալների համար պետք է , օգտագործել կոշտ սկավառակի արտադրողի ախտորոշման ծրագիրը:
Որպես կանոն, նման ծրագրերը ունեն հետեւյալ հատկանիշները `
- Կոշտ սկավառակի հիմնական ստորաբաժանումների աշխատունակության վերլուծություն
- Կազմալուծում և նշագծnւմ
- DMA ռեժիմի կարգավորում
- Մուտք դեպի սկավառակի անձնագիր
- S.M.A.R.T. տեղեկատվություն
- Մակերեսի առաջին և վերջին մեգաբայտերի ընթերցում
- Ամբողջ մակերևույթի ֆիզիկական վնասների ստուգում
- Կոշտ սկավառակի բարձր բեռնվածության թեսթ-էմուլյացիա
- Որոշ դեպքերում ծրագրերն ընձեռնում են վերականգնիչ գործողությունների հնարավորություն
Կոշտ սկավառակի ախտորոշման ծրագիրր կարելի է քաշել արտադրողի կայքից:
Բաժին `
Թեստեր:
No comments:
Post a Comment