Տեղեկատվական անվտանգություն
Տեղեկատվական անվտանգությունը դա տեղեկատվության և նրան աջակցող ենթակառուցվածքների պաշտպանությունն է, պատահական, կամ կանխամտածված,բնական կամ արհեստական բնույթի ազդեցությանից, ինչը կարող է տեղեկատվական հարաբերությունների սուբյեկտներին հասցնել անընդունելի վնաս:
Տվյալների պաշտպանությունր իրականացվում է հինգ,հիմնական ծառայությունների միջոցով:
1. Տվյալների գաղտնիությունը նախատեսված է պաշտպանել տվյալները բացահայտման փորձերից:Այն կարող է ներառել հաղորդագրության կամ նրա մի մասի գաղտնագրումը, ինչպես նաև արգելափակում է տրաֆիկի դիտարկումը, փաստորեն, այն նախատեսված է կանխել միջամտությունն ու տրաֆիկի դիտարկումը:
2. Տվյալների անվթարությունը նախատեսված է պաշտպանել տվյալները հակառակորդի կողմից տեղեկատվության փոփոխությունից , ներդրումից ,հանումից և կրկնակի փոխանցումից: Այն կարող է պաշտպանել ողջ հաղորդագրությունը:
3. Լիազորության ստուգում ծառայությունը վավերացնում է օպերատորի իսկությունը:Երբ կապը ուղղված միացմանը, այն ապահովում է , հաղորդիչի կամ ընդունիչի նույնականացումը(իրավահավասար օբյեկտների նույնականացում ):Առանց միացման կապի ժամանակ, այն հաստատում է տվյալների աղբյուրի իսկությունը :
4. Հաղորդագրության մերժման բացառում ծառայությունը պաշտպանում է հաղորդագրությունը, հաղորդիչի կամ ընդունիչի մերժումից:Հաղորդիչի կողմից հաղորդագրության մերժման բացառման դեպքում, ընդունիչը , օգտագործելով հաղորդչի իսկությունը հաստատող ծածկագիրը, կարող է ապացուցել հաղորդագրության ծագումը: Ընդունիչի կողմից հաղորդագրության մերժման բացառման դեպքում, հաղորդիչը, օգտագործելով առաքման հաստատումը, կարող է ապացուցել, որ տվյալները հանձնվել են նախատեսվող ստացողին:
5. Մուտքի հսկողություն ծառայությունը պաշտպանում է տվյալները չարտոնագրված դիմումներից:
Բաժին՝ ITկրթություն
No comments:
Post a Comment