Ինչու է դանդաղում ինտերնետը
Հենց,սկզբից պրովայդերներին ուղարկենք հայտնի ուղղությամբ,վերջին հաշվով հայկական բիզնես են անում:
Կենտրոնանանք, ցածր արագության այն պատճառների վրա,որոնք կախված են մեզանից:
1.Վիրուսներ
Տրոյանները, լրտեսող ծրագրերը (Spyware), կարողեն զգալիորեն արգելակել ինտերնետը, որովհետև արմատավորվում են բրաուզերում ու օգտվում ինտերնետ կապից:
Պարտադիր ստուգեք Ձեր համակարգիչը նորագույն հակավիրուսային բազաներով թարմացած հակավիրուսով:
2. Հակավիրուս
Հաճախ ինտերնետի դանդաղման պատճառ կարող է լինել հենց հակավիրուսը,չէ որ նա պետք է ստուգի ստացվող տեղեկատվությունը և բնականաբար, կազդի կապի արագությանը:Իհարկե, ոչ բոլոր հակավիրուսներն են զգալի արգելակում ինտերնետը:
Անջատեք հակավիրուսը, չափեք արագությունը, գուցե պետք է տեղադրել մեկ այլ հակավիրուս:
3. Չափից շատ ցանցային ծրագրեր ու կարգավորումներ
Բրաուզերում ամեն տեսակի կոճակները ,ընդարձակումներն ու կարգավորումները դանդաղեցնում են ինտերնետը:
Անջատեք դրանք,ստուգեք արագությունը և գուցե,դրանք այնքան էլ կարևոր չեն:
4. Օպերացիոն համակարգ
Հաճախ խնդիրը լուծվում է OS-ի վերատեղադրումով:Ջարդվածը՝ջարդված է,բայց լինում են նաև բացառություններ:
5.Ռոուտերի սխալ կարգավորումներ
Եթե դուք ունեք ռոուտեր, հնարավոր է, որ ձեր ոչ բարեխիղճ հարևանները օգտվում են նրանից:
Բացի տվյալների փոխանցման կոդավորումից,պարտադիր է միացնել MAC-հասցեների ֆիլտրը,նշելով Ձեր սարքերի մակերը:
6. Ռոուտերի տեխնիկական սահմանափակումներ
Փորձեք կապի արագությունը անմիջականորեն,առանց ռոուտերի: Եթե խնդիրը դրանում է,կարող է օգնել սարքի վերազինումը:
7. Ցանցային քարտի մեղքը
Եթե հնարավոր է, փորձեք չափել արագությունը մեկ այլ համակարգչով:Եթե ցույց կտա ցանկալի արագությունը, ապա խնդիրն, ամենայն հավանականությամբ, ցանցային քարտն է:
Թարմացրեք դրայվերը, կամ պարզապես վերատեղադրեք:
Բաժին՝ITsoft
No comments:
Post a Comment