Ակնհայտ է ,որ մենք ընկղմվում ենք տարբեր սոցիալական ցանցերում և այս գործընթացը չի կարող չազդել մեր հոգեբանության վրա:Համատարած ցանցային մոլությունը արտացոլում է յուրաքանչյուր մարդու կարևոր կարիքներց՝ մարդկանց հետ շփվելու պահանջը , ինչը,ցավոք բացակայում է իրական կյանքում և լրացվում է վիրտուալ կապով: Շատ մարդիկ,լինելով մենակության ճիրաններում, ցանցերում հնարավորություն են ստանում ազատվել կապանքներից:
Որպես,հետևանք ոչ միայն աճում է Ինտերնետ , ցանցեր մտնողների թիվը, այլ նաև մեծանում է հենց ցանցերի ազդեցությունը նրանց վրա:Միանգամից աչք է զարնում երկու,հակադիր ազդեցությունները:Մի կողմից,վիրտուալ կյանքը ընկալվում է որպես խաղ,ուր առանց հետևանքների հոգսի,կարելի է ամենինչ թույլ տալ,մյուս կողմից այստեղ հնարավոր է բեռնաթափվել,ստանալ կարեկցանք ու հոգեբանական աջակցություն:
Վերջին հաշվով ինտերնետը,սոցիալական ցանցը ոչ բարիք է և ոչ էլ չարիք,ուղակի մի հզոր գործիք,որով կարելի այս բարիքն ու չարիքը կերտել:
Բաժին՝ITկյանք
No comments:
Post a Comment