Anonymous-ը իր բուռն գործնեության նոր փուլ է սկսել,բացել է սեփական կայքը ,ուր կհրապարակի գողացած տեղեկատվությունը:
Կայքը կոչվում է Par:AnoIA (Potentially Alarming Research: Anonymous Intelligence Agency) :Առաջին տեղեկատվությունը Innodata Corporation հետախուզուկան կորպորացիայի մասին է:
Հրապարակված տեղեկությունների ընդհանուր ծավալը 1.1 GB-է,այն կարելի է դիտարկել ֆայլ առ ֆայլ կամ բեռնել տորնետի տեսքով:Մնացած 40 GB տեղեկատվությունը կհրապարակի հետագայում:
Նախկինում այսպիսի փաստաթղթերը հրատարակվում էին Wikileaks-ում, բայց «անանունները» այնքան էլ գոհ չեն նախկին գործընկերոջից: Նրանք համոզված են, որ Wikileaks –ը ձգձգում է փաստաթղթերի հրապարակումը,շատ դեպքերում ընտրողաբար է ներկայացնում:Ինչևիցե, Anonymous-ը ի հայտ է գալիս որպես Wikileaks –ի մրցակից,և դրանից միայն տեղեկատվության ազատությունը կշահի:
Բաժին`կայքեր
No comments:
Post a Comment