Sunday, July 1, 2012
Օնլայն հանրագիտարան, որ գրվում է ինքն իրեն
Ռազմական պատվերով, Raytheon BBN ստեղծել է համակարգչային համակարգ, որը բաց աղբյուրներից ավտոմատ հավաքագրում է անհատների և կազմակերպությունների ողջ հնարավոր տվյալները:
Փաստորեն, այս ծրագիրը անում է նույնը,ինչ Վիքիփեդիայի խմբագիրների բանակը` ուսումնասիրում է լրատվամիջոցները,քաղում է նոր փաստերը և տեղեկատվության աղբյուրի հղումով, թարմացնում հանրագիտարանային հոդվածները:Միայն այդ ամենը արվում է ավտոմատ:
Պենտագոնի պատվիրատուները հույս ունեն, որ նոր ծրագիրը համընդհանուր հետախուզական համակարգի հիմքը կդառնա:
Բնականաբար, բաց աղբյուրները տալիս են հսկվող օբյեկտների հիմնականում հայտնի տեղեկությունները,գաղտնի տեղեկատվություն հազվադեպ է հանդիպում:
Այնպես որ, այս ծրագիրը հետախուզական ծառայությունների համար կարող է միայն օժանդակ դեր խաղալ: Սակայն, ինչպես Վիքիփեդիան, այն կատարյալ է ծառայում որպես «մակերեսային իրազեկիչ»:Համակարգը կարող է օբյեկտների միջև կապեր գտնել, ինչպես նաև տեղեկատու էջերի խաչաձև հղումներ կազմակերպել:
Բաժին`ITանվտանգություն
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment