Tuesday, July 3, 2012

Ինտերնետի ազատության հռչակագիր



Մենք համոզված ենք, որ ազատ և բաց ինտերնետը բարելավում է աշխարհը:Որպեսի ինտերնետը պահենք ազատ ու բաց, մենք կոչ ենք անում ամենքին ընդունել այս սկզբունքները: Մենք հավատում ենք, որ դրանք կաջակցեն ստեղծագործ, ինովացիոն ու հրապարակային գործին: 
Մենք միանում ենք մեր ազատությունների պաշտպանության միջազգային շարժմանը ,որովհետև հավատում ենք, որ հանուն դրանց արժե պայքարել: 
Եկեք քննարկենք այդ սկզբունքները, համաձայնել կամ չհամաձայնել, վիճել, թարգմանել, կիրառել:Միացեք մեզ և ինտերնետը ազատ ու բաց կպահպանենք: 

Հռչակագիր 
(Declaration of Internet Freedom) 

Մենք պաշտպանում ենք ազատ ու բաց ինտերնետը:
Մենք զորակցում ենք ինտերնետի կարգավորման որոշումների կայացման թափանցելիությունն ու ներգրավվածությունը ապահովող հինգ սկզբունքներին`

1. Ինքնարտահայտում-ինտերնետում չպետք է լինի գրաքննություն;

2. Հասանելիություն- արագ և մատչելի ցանցերին համընդհանուր միացման հնարավորություն;

3. Հրապարակայնություն-ինտերնետը պետք է մնա բաց ցանց, ուր յուրաքանչյուր ոք կարող է միանալ, շփվել, գրել, կարդալ, դիտել, խոսել, լսել, սովորել, ստեղծել ու հնարել;

4. Ինովացիաններ-պաշտպանել, առանց որևէ թույլտվության   ստեղծարարության ազատությունն ու նորարարությունը: Չարգելափակել է նոր տեխնոլոգիաները, և օգտատերերի գործողությունների համար չպատժել դրանց հեղինակներին;

5. Գաղտնիություն-պաշտպանել գաղտնիությունը և ամենքի իրավունքը վերահսկելու , թե ինչպես է օգտագործվում է իր տեղեկատվությունը և սարքը:


Հռչակագրին կարելի է միանալ այս էջում:



Բաժին`ITկյանք

No comments:

Post a Comment