Նեյրոտնտեսագիտությունը (անգլ. Neuroeconomics) գիտության միջառարկայական ուղություն է, որը միահյուսում է տնտեսագիտությունը,նեյրոկենսաբանությունն ու հոգեբանությունը։
Առարկայի հիմնական խնդիրն է բացահայտել ու պարզաբանել ռիսկի բաշխումն ու պարգևատրումը, որոշումների ընդունման ընտրությունը։
Նեյրոտնտեսագիտության մեթոդաբանությունը ընդգրկում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի դիտարկումը, փոխկապակցված ուղեղի գործունեության ուսումնասիրության հետ։
Գիտական այս ուղության ներքո,որպես կիրառական առարկա զարգանում է նեյրոմարկետինգը,որը ուսումնասիրում է սպառողական վարքը,կանխատեսում է նեյրոֆիզոլոգիական խթանիչներով պայմանավորված ընտրությունը։
Բաժին ITedu
No comments:
Post a Comment