Friday, August 31, 2012
Coursera՝16x16=120
Coursera -ն առցանց կրթության նորագույն նախագիծ է,որը հիմնադրել են Ստենֆորդի համալսարանի պրոֆեսորներ Էնդրյու Նգը և Դաֆնոյ Կելլերը ։
Ծրագրի շրջանակներում աշխարհի 16 հեղինակավոր համասարանները, 16 գիտական ճյուղերում,անվճար ներկայացնում են 120 առցանց դասընթացներ։
Ի տարբերություն այլ առցանց դասընթացների ,Coursera-ը առաջարկում է ոչ թե առանձին դասախոսություններ ,այլ ամբողջական դասընթացներ, որոնք ներառում են դասախոսությունների վիդեոն,համառոտագրությունը, տնային հանձնարարությունները, թեստեր և քննության հարցերը։
Դասընթացների մուտքագրումը, տնային հանձնարարությունների կատարումը սահմանափակվում է ըստ որոշակի ժամանակահատվածի։
Դասընթացի վերջում , միջանկյալ հանձնարարականները և վերջնական քննությունը հաջող հանձնելուց հետո, ունկնդիրը կարող է ստանալ ավարտական վկայական։
Սկսեք՝այստեղից։
Բաժին՝ ITedu
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment