Saturday, September 22, 2012

Աստված գտնվում է նաև մարդու գենոմում





Ժամանակն է մեկ ընդհանուր գրառում կատարել, որտեղ կնշվեն համարյա թե բոլոր ապացույցները, պնդումները, ենթադրությունները...:
Ահա ուրեմն, եկեք մեր աշխատանքը բաժանենք 2 մասի:1 մասը տեսություն, 2 մասը, որքան հնարավոր է ապացույցներ:
Տեսություն
Ինչ եմ ես գրել:
Բոլորիս էլ հայտնի է մարդու գենոմը: Բայց ոչ բոլորին է հայտնի նրա հատկությունները, կազմությունը: Մարդկանց կողմից ամբողջությամբ բացահայտվել է միայն մարդու գենումի 1.5: Իմ կարծիքով 98.5 տոկոսում գրված է Աստվածաշունչը: Այո այո, Աստված գերագույն ծրագրավորող է: Աստված մարդկանց չէր կարող վստահել, և ինքը իր ծրագիրը գրեց մարդու գենոմի մեջ: Այսինքն մենք մեր գենոմում ունենք ծրագիր որը օգնում է մեզ ապրել, որտեղ գրված են մարդկային արժեքները, ճիշտ ապրելակերպը, բարին ու չարը:
Ամբողջացնեմ:
Մարդու գենոմում կան շատ զույգեր, որոնք գիտության կողմից կոչվում են "աղբ": Բայց հարցը նրանում է, թե այդ զույգերը, որ հաշվարկման համակարգում են հետազոտվել: Ավելի պարզ լինելու համար բերեմ օրինակ` ծառերի հաշվարկման համակարգում ես գոյություն չունեմ, բայց հիմա բոլորս էլ գիտեք, որ ես կամ և հիմա գրառում եմ անում: Այսինքն մարդու գենոմը պետք է հետազոտվի ոչ թե ժառանգական կամ մարդու ձևավավորման հետ կապված հաշվարկման համակարգում, այլ Աստծո խոսքի: Կրկնեմ` Աստված մարդկանց չէր կարող վստահել Սուրբ գրքի կազմումը և ինքը Սուրբ գիրքը ոչ թէ գրեց թղթի վրա, այլ մարդու գենոմում:
Փաստարկներ՝
Ամենակարևոր և անժխտելի փոքրիկ փաստը, որի վրա ես միշտ հիմնվում եմ:
1990-2001 թթ.-ին Ամերկայում հետազոտվել է մարդու գեները, որի վրա ծախսել 6մլրդ. դոլար, այսինքն տարեկան Հայաստանի բյուջեի եռակին, ու այդ հետազոտությունների արդյունքը եղել է միայն այդ հետազոտության ղեկավարի` Ֆրենսիզ Կոլինզ-ի խոսքերը`
Գենոմը, որը պարունակում է 3 մլրդ զույգ, գրված է Աստծու լեզվով:
Մի քիչ մտածենք, ախր 6մլրդ քիչ գումար չի թեկուզ և ԱՄՆ-ի համար, 10 տարի մեծ գիտնականների ծախսած ժամանակը այդ գումարից էլ թանկ բան է և արդյունքը?
Գենոմը գրված է Աստծու լեզվով:
Ինձ թվում է սա բավարար պայման է, որ գոնե մտածենք իմ առաջարկած վարկածի շուրջ: Ուշադիր կարդա, բավարար պայման է որ մտածենք: Ես չեմ ասում որ բավարար պայման է հավատալու` այլ մտածելու:
Պյոտր Ալեկսեյեվիչ Կռապոտկինը պնդում էր, որ մարդիկ կառուցված են այնպես, որ առանց հարկադրանքի ունակ են իրար օգնելու: Պետք չէ օրինակ բերել, որպեսզի մարդիկ իրար օգնեն, դա կա արդեն մարդու մեջ ծննդյան հենց առաջին վարկյանից:
Այսինքն Կռապոտկինը ասում է որ այդ ամենը մարդու մեջ է, հիմա հարց է առաջանում, որտեղ, մարդու գենոմում: Որը անմահ է:

Լեվ Տոլստոյի խոսքերից` Աստված իմ մեջ է և ես նրա մեջ: 

Չկրկնվեմ, պարզ է ամեն ինչ:
Այս գաղափարը դեռ շատ աճելու տեղ ունի և դու կարող ես օգնել, քո կարծիքը մեկնաբանիր, համաձայնվիր կամ բեր հակառակ ապացույցներ, որպեսզի բոլորս` ամբողջ աշխարհը, գանք մի ընդհանուր հայտարարի:


Բաժին՝ITկյանք

No comments:

Post a Comment