Sunday, November 18, 2012

Օնլայն առևտրի սեզոնային զեղչերը



Օնլայն վաճառողների գները գրեթե երկու անգամ էժան են տեղականից, բայց կան ժամանակահատվածներ, երբ նոր ապրանքը կարելի է լրացուցիչ զեղչերով գնել,այն երբեմն հասնում է 70 %:Դրանք ազգային մասշտաբի իրացման շրջաններն են,որոնք սովորաբար տեղի են ունենում ամեն տարի որոշակի օրերին:Առաջին հերթին դա Կաթոլիկ Զատկին և Սուրբ Ծնունդին նախորդած ժամանակն է:
ԱՄՆ - ում, նախածննդյան վաճառքի մարաթոնը սկսվում է <սև ուրբաթից>, որը նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթն է: Տպավորիչ զեղչերի տարեթիվ է նաև Հայրերի օրը, որը նշվում է հունիսի երրորդ կիրակի օրը: 
Մեծ Բրիտանիայում առևտրի սիրահարները պատրաստվում են օգոստոսի վերջին երկուշաբթիին,երբ նշվում է բանկերի ամառային արձակուրդների տոնը: 
Պետք է նշել, որ նման ժամանակաշրջաններում փոստային ծառայությունները ծանրաբեռնված են և ապրանքը ուշ է տեղ հասնում: 
Բայց այնուամենայնիվ ամենամեծ զեղչերը առաջարկվում են միջսեզոնային հատվածներում՝ամռան կեսերին և ամանօրյա տոներից հետո, երբ հաճախորդների ակտիվությունը նվազագույն է,իսկ ծանրոցները այս պահին հասնում են շատ ավելի արագ: 


Բաժին՝ITկյանք

No comments:

Post a Comment