Saturday, December 29, 2012

Ubuntu-ն ինքնին բարիություն է



Ubuntu –ի զարգացումով զբաղվում է Canonical ընկերությունը և անձամբ հիմնադիրը՝ հարավաֆրիկյան միլիոնատեր Մարկ Շաթլվորտը, որը առաջին տիեզերական զբոսաշրջիկներից է : Ubuntu-ն ունի Ձեր համակարգչի հիմնական օպերացիոն համակարգը դառնալու բոլոր հնարավորությունները: Windows-ի համեմատ, Ubuntu ունի մի քանի առավելություններ: Առաջին հերթին, դա անվճար է: Ubuntu –ի երկրորդ առավելությունը հուսալի պաշտպանվածությունն է վիրուսներից ու հաքերներից: Երրորդ առավելությունը ինքնաբերաբար ենթադրվում է երկրորդից ՝ հակավիրուսային ծրագրի կարիք չկա,որն անպայման նվազեցնում է ՕՀ-ի արագագործությունը: Եվ ընդհանրապես, Linux-ի վրա հիմնված օպերացիոն համակարգերը ավելի քիչ ապարատային ռեսուրսներ են օգտագործում, քան Windows-ը: Չորրորդ, և թերևս, հիմնական առավելությունը՝ Ubuntu -ի համապարփակ մոտեցումն է: Օպերացիոն համակարգի հետ միաժամանակ համակարգչում տեղադրվում են գրեթե բոլոր անհրաժեշտ ծրագրերը՝ ֆայլային մենեջերը,արխիվատորը,մեդիա նվագարկիչը, Firefox բրաոuզերն ու LibreOffice օֆիսային փաթեթը: Եթե այլ ծրագրերի կարիք լինի ,​​ Ubuntu Software կենտրոնից հեշտությամբ դրանք կտեղադրվեն: Ի դեպ, մեկ միասնական ծրագրերի կատալոգի գաղափարը Microsoft -ը իրականացրել է միայն Windows 8-ում:


Բաժին՝ITsof

No comments:

Post a Comment