Tuesday, August 27, 2013

Լավագույն անտիվիրուս

Բարև, վերջին անգամ, երբ քննարկում էինք անտիվիրուսները 2 տարի առաջ էր, ժամանակն է թարմացնել մեր գիտելքիները: Թեստի համար ընտրել ենք հետևյալ անտիվիրուսները`
avast! Free Antivirus 8.0
AVG Anti-Virus 2013
AVIRA Antivirus Premium 2013
Bitdefender Antivirus Plus 2013
BullGuard Antivirus 2013
Ensusift Anti-Malware 7.0
eScan Anti-Virus 14.0
ESET NOD32 Antivirus 6.0
Fortinet FortiCilent Lite 4.3.5
F-Secure Anti-Virus 2013
G DATA AntiVirus 2014
Kaspersky Anti-Virus 2013
Kingsoft Anti-Virus 2013.SP2.5
McAfee Antivirus Plus 2013
Microsoft Security Essentials 4.2
Panda Cloud Antivirus Free 2.1.1
Qihoo 360 Antivirus 4.0
Sophos Anti-Virus 10.2
Symantec Norton Anti-virus 2013
ThreatTrack Cipre Antivirus 2013
Trend Micro Titanium Antivirus Plus 2013 
Բոլոր անտիվիրուսները տեղադրված են եղել առանձին համակարգչի(Intel Core i5-3330 CPU և 4GB RAM) վրա, որոնք աշխատում են Windows 7 SP1 օպերացիոն համակարգով:


Անց է կացվել 2 բնույթի թեստ, Արագագործություն և Վարակների հայտնաբերում:

Արագագործություն
Ստուգվել է, հետևյալ գործողությունների կատարման ժամանակ, անտիվիրուսի ազդեցություն գործակիցը համակարգի վրա:

  • Ֆայլերի պատճենում
  • Արխիվացում
  • Encoding/Transcoding (հայերեն չգիտեմ, ոնց ճիշտ կլինի)
  • Ծրագրերի տեղադրում/հանում
  • Ծրագրերի միացում
  • Ֆայլերի բեռնում
Վարակների հայտնաբերում
Յուրաքանչյուր Անտիվիրուսին տրվում է պնակ, որը պարունակում է 136610 վիրուս: Արդյունքները դասավորվում են, ըստ բացթողումների քանակի:

Սկսե՛նք:
Վարակների հայտնաբերում
Ներկայացնում եմ գրաֆիկ, ըստ տոկոսների, թե քանի տոկոսն է բաց թողել տվյալ հակավիրուսը:
Այսպիսով, լավագույն հնգյակը, որոնք հայտանաբերել են, առավելագույն քանակով վիրուսներ:

  1. G DATA 2013                                                              99.9 %
  2. AVIRA                                                                         99.6 %
  3. F-SECURE                                                                   99.5 %
  4. Bitdefender, eScan, BullGuard, Panda, EmsiSoft            99.3 %
  5. Kaspersky                                                                     99.2 %
Արագագործություն
Ներկայացնում եմ գրաֆիկ, ըստ համակարգի վրա ազդման գործակցի, թե համակարգի վրա ինչքանով է ազդում հակավիրուսը: Ինչքան գործակիցը քիչ է, այնքան քիչ է ազդում համակարգի վրա:
Այսպիսով, լավագույն հնգյակը, որոնք ավելի քիչ են ազդում համակարգի վրա:

  1. F-Secure, Kaserpsky, Sophios
  2. Eset
  3. Symantec, Avast
  4. Bitdefender
  5. AVIRA, Microsoft Security Essentials 
Թեստի արդյունքները
Այսպիսով, հատելով 2 փորձարկումների արդյունքները, ստանում ենք`
Հետևյալ հակավիրուսները համադրում են արագագործությունը ու վարակների հայտնաբերման հատկությունը`
F-Secure, Kaspersky, Bit-Defender
Հետևյալ անտիվիրուսներից, միայն BitDefender-ը ունի անվճար տարբերակ, որը ապահովում է Real-Time protection; BitDefender-ի անվճար տարբերակը կարող եք բեռնել պաշտոնական կայքից:

Բաժին ` Թեստեր:


No comments:

Post a Comment