Քանի որ, վերջին ժամանակներս, համացանցում սեքսը դարձել է գլխավոր քննարկման առարկա, որոշեցի ես էլ հետ չմնալ, և այդ բառը ավելացնել իմ բլոգում:
Սեքս համակարգչի հե՞տ: Անհնար է՞: Սխալվում ե՛ս: Փորձի՛ր:
Իսկ, եթե լուրջ, գրառումս ուզում եմ հղել, համացանցը անմակարդակ դարձնող` սեքսամետ բլոգգերներին: Խորապես հասկանալով, որ իրական կյանքում Ձեր դժվարությունները ուզում եք հաղթահարել վիրտուալում, խորհուրդ եմ տալիս, մտածե՛լ` սրա համար զուգընկեր պետք չի:
Ձե՛ր գրառումները, Ձե՛ր փոքրիկն է կարդալու: Պատկերացնում ե՞ք Ձեր երեսի գույնը, երբ Ձեր փոքրիկը պարզի, որ ոմն ԱյԷմգօննաԹուԴայՖօռՍեկս-ը իր մայրիկն է:
Բաժին` Հումոր:
Բա որ պարզվի՝ հայրիկն է, չի՞ կարմրելու. էս ի՞նչ խտրական մոտեցում է։
ReplyDelete