Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, iPad 2-ի արտադրությունն արդեն սկսված է:
Երկրորդ սերնդին պատկանող Apple պլանշետները կլինեն ավելի թեթև և բարակ: Այն կունենա ամենաքիչը մեկ տեսախցիկ ֆոտո և վիդեո նկարահանման համար: Ինչպես նաև, նոր iPad-ները կունենան ավելի մեծ հիշողություն, ավելի հզոր կենտրոնական և գրաֆիկական պրոցեսոր և կապահովեն GSM/CDMA ցանցերից օգտվելու հանարավորություն:
Ըստ macstories.net պորտալի նոր iPad-ը հագեցած կլինի նաև NFS հնարավորությամբ: NFC (NeaR Field Communication)-ի օգնությամբ հնարավոր կլինի վճարել և կատարել գնումներ տարբեր խանութներից, վճարել կոմունալ և այլ տեսակի վարձեր: Իհարկե, եթե տվյալ երկրում նման տեխնոլոգիաներ կան:
Սպասվում է, որ նոր iPad 2-ի տարածումը կսկսվի 2011-ի ապրիլից: Ի դեպ, նոր iPad-ի գինն ավելի էժան է լինելու, քան նախորդը:
Նշեմ, որ Apple iPad-ը հենց սկզբնական փուլում արտադրվել է 14.8մլն օրինակով:
No comments:
Post a Comment