Friday, February 11, 2011

3 լավագույն Օպերացիոն Համակարգերը Netbook-ների համար

Netbook-ները, որոնք թեթև են, և քիչ էներգիա են պահանջում, վերջին ժամանակներս մեծ տարածում են ստացել: Սրանք նախագծվել են շեշտը դնելով հարմարավետության և տեղափոխելիության վրա: Հարց է առաջանում, ինչ ՕՀ տեղադրել, որպեսզի առանց այդ էլ "թույլ" համակարգիչը չծանրաբեռնվի: Ձեզ կներկայացնեմ, ըստ իս 5 լավագույն ՕՀ-երը Netbook-ների համար:
Գնացինք :


Jolicloud (Linux-based, Free)Այս ՕՀ-ը ոչ միայն հիանալի ընտրություն է Netbook-ների համար, այլև նախագծվել է դրանց համար: Սա Debian և Fedora Linux համակարգերի "խառնուրդ" է WINE-ով ` որոշ Windows ծրագերի համար: Jolicloud-ը, մաքսիմալ թեթևացված է և նախագծված "թույլ" և փոքր էկրաններով համակարգիչների համար: Սա հիմնականում Internet - ում աշխատելու համար է, ունի օգտակար գործիքների գեղեցիկ փունջ (:-)) : Jolicloud - ը կարելի է տեղադրել ցանկացած ՕՀ-ի "վրայից", այդ թվում Windows համակարգի համար ունի շատ հարմար և պարզ տեղադրման մեթոդ:

Windows 7 (Windows, Starter)
Ըստ իս` կարիք չկա ներկայացնելու այս ՕՀ-ը: 
Ցանկացած դեպքում, Windows-ը պահպանում է իր 1 տեղը ՕՀ-երի շուկայում: Windows 7-ը Microsoft - ի ամենաստացված համակրգն է: Եվ երևի թե ամենաունիվերսալը: Windows 7 Starter-ը գրեթե ամբողջությամբ համատասխանում է Netbook -ների պահանջներին: Ուղղակի տալ 100 $ - Starter - ին` մեր համար խելքին մոտիկ բան չէ: Դրա համար Open-Source տարբերակը ամենահարմարն է : Բայց ինչևէ, այս համակարգը գրեթե իդեալական է Netbook-ի համար:

Ubuntu (Linux, Free)
Ubuntu-ն տեղ է զբաղեցրել ասյտեղ ոչ միայն  Linux համակարգերում ամենահայտնի ՕՀ-լինելու, ալյ հատուկ Netbook-ների համար Ubuntu Netbook Edition Remix համակարգով: Այս համակգի շնորհիվ կարող եք զգալ թե ձեր Netbook-ը ինչպես է ճախրում: Սրան գումարած, հարմար interface` կատեգորիաներով:



Բաժին ` Օպերացիոն համակարգեր:

No comments:

Post a Comment