Sunday, February 6, 2011

Linux > Windows ` 8 պատճառ


Ոմանց համար ուրախալի, ոմանց համար տխուր, բայց Microsoft ընկերությունը վաղ թե ուշ կխոնարհվի Linux-ի առջև : Եթե չլիներ հաջողված Windows 7 -ը ապա այս ընկերությունը ավելի շուտ կվախճանվեր: Չեք հավատում? : Հասկանում եմ, հիմա ներկայացնեմ 8 պատճառ, ըստ որի դուք էլ կկիսեք իմ այս կարծիքը:

1. Windows -ը աճում է, ոչ պրոգրեսիվ:
Մի բան, որ բոլորս էլ գիտենք, ոչ մեկս չենք կարող վստահ լինել, որ Պատուհանի նոր տարբերակը հուսալի է : Եկեք հիշենք Պատուհանի անցյալը:
  • Windows 95 – համակարգչային աշխարհում "բոմբ" էր
  • Windows 98 – պլանաորված է, որպես Win 95 -ի բարելավված տարբերակ, բայց անհաջող
  • Windows Me – Օպերացիոն համակարգ, որի վրա նույնիս հավաբունի հավերն էին ծիծաղում, պրիմիտիվ ինչպես աթոռը:
  • Windows NT – փորձ ստեղծել, հիանալի օպերացիոն համակարգ, որի վրա կարելի էր "դեզ"-ով փողեր հավաքել, բայց անհաջող, չնայած որ պոտենցիալ ուներ այդպիսին դառնալու
  • Windows XP – արդեն "տրաքած" Windows-ին հետ բերեց իր հեղինակություն, չենք կարող չհամաձայնվել, իսկ որ ստացված ՕՀ էր:
  • Windows Vista – Նայեք Windows ME, նորից պրավալ, պրավալ որ կարող էր վերջինը լինել, բայց...
  • Windows 7 - 7-ը փրկեց Vista-ի "պրավալ"-ից հետո, ստացված ՕՀ, լավագույնը Պատուհանների շարքում:
2. Իսկ այ Linux - ը աճում է ՊՐՈԳՐԵՍԻՎ:
Շարունակելով, 1 պունկտի միտքը, նկատենք, որ Linux - ը զարգանում է ավելի հաստատուն քայլերով: Այո, եղել են բացառություններ, օրինակ ` Fedora Core 9: Բայց հիմնականում, ամեն "ռելիզ"-ով Լինքուքսը դառնում էր ավելի ու ավելի լավը: Վերջին մի քանի տարվա մեջ, բոլոր Լինուք ՕՀ-երը բարելավվել են` ավելի լավ էին դառնում, Desktop-ները, ծրագրերը, սերվերները, անվտանգությունը, ՕՀ-ի կառավարման եղանակները: Դե կարելի է ասել, որ KDE 4 -ի աճման տեմպը ավելի ցածր էր, բայց 4.0-4.3 ափդեյթի ժամանակ, ամեն ինչը "ընկավ" իր տեղը: 

3. Windows - ի գների աճը:
Microsoft-ը ամբողջ աշխարհում, անցնում է ԿՈՇՏ էկոնոմիկա ռեժիմի, այն ժամանակ, երբ ամբողջ մարդկությունը պայքարում է ֆինանսական ճգնաժամի հետ:

4. Linux - ի "գները" հաստատուն են:
Ինչպես սկզբում ` open-source, ծրագրերի հայտնվելուն պես, այնպես էլ հիմա, գները հաստատուն են, այսինքն  գներ ընդհանրապես չկան` անվճար է:

5. Սարքային անհամապատասխանություն Windows համակարգում:
Windows 7 ՕՀ-ը չի ապահովում հին սարքերը` դրանց դրայվերները: Հավատացեք, որ մեր ` հայերիս, համար Հայաստանում, դա իսկականից պրոբլեմ է, որ ոչ բոլորը կարող են նոր սարքերից օգտվել, նույնիսկ իմաստ չկա, օրինակ ես օգտագործում եմ Genius Color Page-vivd 1200XE սկաները, որը հին սկաներ է մի 3-4 տարվա, իմ ինչին է պետք գնել նոր սկաներ, եթե սա ամբողջությամբ բավարարում է ինձ : Այս սկաները դրայվերը տեղադրելու համար տանջվել եմ 4-5 օր, հիմա "գրեթե" նորմալ աշխատում է :

6. Սարքային համապատասխանություն Linux համակարգոմ:
Ընդամենը ուզում եմ միայն մեկ օրինակ բերել: Xorg - լավագույն Desktop համակարգը Linux-ում :  Այն այնքան է կատարելագործվել, որ "ճանաչում" է գրեթե ցանկացած սարք: Եթե նույնիսկ նա սարքի դրայվերնը չունի, կոպիտ ասած ինքը իրա համար սարքին դրայվեր է ստեղծում, անհավատալի է, բայց փաստ է :

7. Windows -ի "օդ-օդ" խոստումները:
Լրագրողները, ամեն դուրս եկող Windows համակարգի մասին "ինչ-ասես" փչում են: Օգտագործողները այնքան են հոգնել նմանատիպ բաներից, որ արդեն ուշադրություն չեն էլ դարձնում, ինչքան էլ Windows 7 -ը գովում են, բայց մեկ է մարդկանց մեծամասնությունը մնացել է XP-ի "վրա" :

8. Linux - ի թափանցիկությունը:
Ի տարբերություն 7-րդ կետում նշվածի, Linux շուկայում, նոր համակարգի հնարավորությունները, զարմանահրաշ գաղտնիքների վարագույրով չեն ծածկում, ասում են այն, ինչ լինելու է, ոչ ավել, ոչ պակաս: Ի տարբերություն Microsoft-ի` Linux - ի "разработчик"-ները, գլուխ չեն գովում, որ հաջորդ Linux-ը կփոխի ձեր պատկերացնումները PC-ի մասին:

Սա ընդամենը փոքր մասն է այս 2 ՕՀ-երի տարբերության, այստեղ հիմնականում շեշտը դրել եմ, նրանց վարած քաղաքակնության վրա, հաջորդ գրառման մեջ կքննարկենք երկու ՕՀ-երի ֆունկցիոնալ տարբերությունը:

Բաժին ` Օպերացիոն համակարգեր:

No comments:

Post a Comment