Բոլոր սովորական կառավարումներն արդեն կարելի է անել մերկ ձեռքով:
evoMouse սարքը արտադրվել է Celluon ընկերության կողմից: Արտաքնապես այն փոքրիկ խաղալիքի է նման: Ունի փոքրիկ շան/կատվի տեսք: Լազերային աչքի փոխարեն evoMouse-ն ունի ինֆրակարմիր սենսորներ, որոնք ֆիքսում են մատների դիրքը սեղանի վրա:
evoMouse-ով հնարավոր է անել աջ/ձախ քլիք, կրկնակի քլիք, էջերը փոխել: Օրինակ եթե ցանկանաք Paint-ով ինչ-որ գրաֆիկական օբյեկտ նկարել, դրա համար միայն բավական կլինի մատով այդ պատկերը սեղանի մակերեսին «նկարելը»:
evoMouse-ը համակարգչին միանալու երկու եղանակ ունի` Bluetooth-ով և USB պորտով: Առաջին եղանակի դեպքում մկնիկի մարտկոցն անհրաժեշտ է լիցքավորել: Լիցքավորված մարտկոցի աշխատանքը տևում է երկու ժամ:
evoMouse-ը համատեղելի է Windows XP/Vista/7 -ի հետ, ինչպես նաև Windows Mobile-ի և Symbian-ի հետ:
No comments:
Post a Comment