Friday, March 30, 2012
Ինտերնետի մութ կողմը
Ինտերնետի մութ կողմը
Բնականաբար,իշխանությունները շատ երկրներում, ձգտում են վերահսկել տեղեկատվական դաշտը:Վերահսկման ողջամիտ մակարդակի գերազանցումը մի կողմից,հանցագործ աշխարհի IT նկրտումները մյուս կողմից ,ոմանց մոտ ստեղծել են ընդհատակյա ինտերնետի պահանջ: Արդյունքում, ինտերնետը բաժանվել է՝ հրապարակային , "տեսանելի" մասի (սրանք այն կայքերն են,ուր մտնում ենք որոնման այնպիսի համակարգերի միջոցով ,ինչպիսիք Яндекс-է և Google-ը) և առեղծվածային , անտեսանելի ցանցի (կամ խորը ցանց-«deep web»):Ընդհատակյա կարգին համաձայն,այսպիսի ցանց մտնում են հատուկ բրաուզերով և հասցեներով:Այս միջավայրում ,իսկապես անհնար է որևէ մեկին հետևել:
Դժվար չէ կռահել, թե ինչով են այնտեղ զբաղված:Ցանցում,գրանցվելուց հետո,օգտագործելով տեղական հարագիտարանը կարելի է կողմնորոշվել ուր մտնել,եթե հարկավոր է սպանություն պատվիրել,զենք կամ թմրամիջոց գնել և դրա նման,այլ նողկալի բաներ:
Գլխավոր սև շուկան կոչվում է «Մետաքսե ուղի »,ուր նույնիսկ սեփական,թվային տարադրամը ունեն՝բիտկոին,որի տեղաշարժերը անհնար է հետևել:Հատուկ բորսաներում բիտկոինը փոխում են սովորական դրամի:
Պետք չէ մտածել ,թե «deep web»-ում,միայն հանցագործներ են հավաքվել:Կան, նաև սովորական օգտվողներ,որոնք «Ինտերնետի եզրի սրճարան» ֆորումում կիսվում են բավականին պարկեշտ թեմաների շուրջ:Երևի կատարյալ ազատության մթնոլորտը կարող է գայթակղիչ լինել:Վերջին հաշվով, անտեսալիությունը ոչ լավ է,ոչ վատ, հարցն այն է, թե ինչպես օգտագործել այն:
Ամենավատն,թերևս այն է, որ այս վիրտուալ աշխարհ, իրական է:Դա ինչ-որ «Մատրիցա» չի՝դա իրական չարիք է:
Բաժին՝ IT կյանք
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment