Saturday, March 24, 2012
MAC-հասցեն և սարքի գտնվելու տեղը
MAC-հասցեն (անգլ. Media Access Control ՝միջավայր մտնելու հսկում,կամ Hardware Address) սա համակարգչային ցանցերի յուրաքանչյուր միավորին տրված յուրահատուկ համարն է:Եթե գիտեք Ձեր (ոչ միայն)սարքի MAC-հասցեն,ապա հնարավոր է գտնել սարքի տեղադրությունը քարտեզում:
Պետք է օգտվել Google Location Services(samy.pl/mapxss) կամ Skyhook(www.skyhookwireless.com) գեոլոկացիոն ծառայություններից:Մուտքագրեք MAC-հասցեն , սեղմեք «Search MAC» և հավանական է,որ Ձեզ զարմացնի սարքի տեղագրության ճշգրտությունը:Չի բացառվում,որ տվյալների բազայում բացակայի հայտագրված MAC-հասցեն:Վհատվելու կարք չկա,քանզի տվյաների բազան մշտապես թարմացվում է՝բոլոր մոբիլ սարքերը Google-ի սերվեր են ուղարկում մոտակա գտնվող բջջային կայանների և Wi-Fi-մուտքի կետերի կորդինատները:Փորցեք որոշ ժամանակ անց:
Եվս մի մանրունք՝ինչպես իմանալ MAC-հասցեն:Ընդհանուր ձև չկա:
Android-ի դեպքում՝
1. Սեղմում եք Menu
2. Ընտրում եք About phone
3. Ընտրում եք Status
4. Տեսնում եք MAC-հասցե Wi-Fi
Բաժին՝IT կյանք
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment