1891թ. մարտի 9-ին, 100 հատոր ստեղծագործությունների հեղինակը, հրաժարվում է հեղինակային իրավունքի պաշտպանությունից: Հայտարարության մեջ բառացի ասված է,որ բոլորին վերապահում է, իր ստեղծագործությունները անհատույց հրապարակելու իրավունք:Թերևս, Տոլստոյի տրամաչափին հարիր մոտեցում: Հաշվի առնելով Տոլստոյի կյանքի նախորդ իրադարձությունները,այդ որոշումը միանգամայն բնական էր:Իշխանավայել կյանք չէր վարում , նախընտրում էր ֆիզիկական աշխատանքը և բարոյական առողջացումը:Կոմսը դեմ էր շքեղության ամեն դրսեվորմանը երկրում,ուր գերակշռում էր աղքատությունը:Թվում է ծայրահեղ,բայց միաժամանակ ահռելի մեծության ևս մի արաք՝ իր ունեցվածքի միայն մեկ տասներորդը ժառանգեց իր հարազատներին,մնացածը՝ ժողովրդին:
Բաժին՝ IT անվտանգություն
No comments:
Post a Comment