Հոգեբանները համառորեն խորհուրդ են տալիս անպայման արտահայտել հույզերն ու զգացմունքները:Այսինքն ,ասել այն ամենը, ինչ մտածում ես դիմացինիդ մասին:Իհարկե,Ձեզ ճիշտ չեն հասկանում և Դուք մտածում եք լռելու առավելությունների մասին…
Վերջապես, հույզերն ու զգացմունքները կարելի է արտահայտել VicMan Software ընկերության թողարկաց Cartoonist ծրագրում:
Վերցնում եք համառորեն Ձեզ չհասկացող մարդու թվային լուսանկարը և գցում Cartoonist-ի մեջ:Այնտեղ կա ընդամենը մի գործիք,որով կարելի է ձևափոխել,դեֆորմացիայի ենթարկել նկարի յուրաքանչուր հատվածն ու կետը:Սկսվում է սարսափի ֆիլմը:
Արդյունքում ,կստանաք Ձեր զգացմունքների ուժգնությանը համապատասխան ծաղրանկար:Եվ ամենակարևորը,հաջորդ օրը ,մեղսակից հայացքով կնայեք նրան ու կթվա,թե նա հասկանում է Ձեզ:
Ծրագիրն անվճար է,քաշել կարելի է այստեղից՝http://www.softportal.com/software-21347-cartoonist.html
Բարի զվարճանք:Չմոռանաք,վերջում՝ջնջել հետքերը:
Բաժին՝ IT soft
No comments:
Post a Comment