Wednesday, April 18, 2012

Ընտրում ենք ուլտրաբուք


 Ընտրում ենք ուլտրաբուք

Ինչ է ուլտրաբուքը:

Այս հասկացողության կնքահայրը Intel-ն է,որն իր նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ,դյուրակիր համակարգիչների նոր սերունդ է ներկայցնում, ի հեճուկս Apple-ի Macbook Air-ին:

Կարելի է ասել,որ ուլտրաբուքը ,նույն գործառույթներով նոութբուքն է,որը է խիստ դիետայի շնորհիվ դառձել է նիհար ու սլացիկ:

Ժամանակակից ուլտրաբուքները հագեցած են Core i3, i5 կամ i7պրոցեսորներով ու միշտ ընդգրկում են կոշտամարմին SSD կրիչներ: Սա կոմպակտ սարք է նրանց համար, ովքեր չեն բաժանվում համակարգչից, և պատրաստ չեն հրաժարվելու ամբողջական qwerty ստեղնաշարից:

Հիմա,անցնենք այս ընտանիքի որոշ ակնառու նմուշներին:
 1. Asus Zenbook UX31
 Առաջարկվում է 4 տարբերակներ՝ i5 կամ i7 պրոցեսորով, 128 կամ 256 GB ծավալի SSD-ով:
Փակված վիճակում ամենահաստ մասում 17մմ,իսկ ամենաբարակը 3 մմ: Սա մրցակիցների մեջ ամենացածր ցուցանիշն է :Գինը՝ ≈1350$.
 2. Samsung Series 9 


1600x1200 փիքսել, 13 – դյումանոց էկրանով սարքի հաստությունն է՝12,9մմ:Այս սահմաններում տեղավորված է 1,7 GHz-ոց Core i7 պրոցեսորը, 8 Gb հիշողությունը և 256 GB ծավալի SSD: Գինը՝ ≈1200$.
3. HP Folio 13 
Դա չունի նախորդների տպավորիչ ցուցանիշները,սակայն մարտկոցի աշխատանքի ժամանակը հասնում է 9,5 ժամի, որը ,շատերի համար, ավելի կարևոր է, քան արտաքինը: Գինը՝ ≈1250$.



Բաժին՝IThard

No comments:

Post a Comment