Tuesday, April 17, 2012
Համակարգչային գրագիտությունն ու կյանքի որակը
Համակարգչային գրագիտությունն ու կյանքի որակը
Հնարավոր է համակարգչային գրագիտության կամ ՏՏ ոլորտի իրազեկության (e-skills) երեք մակարդակ՝
1. մասնագիտական e-skills,որը թույլ է տալիս իրականացնել ՏՏ համակարգերի հետազոտություններ, դիզայն, արտադրություն, կառավարում, խորհրդատվություն, վաճառք, տեղակայում և սպասարկում,
2. օգտվողական e-skills-ը ընդգրկում է ՏՏ համակարգերի արդյունավետ օգտագործումը ՏՏ-ի հետ չկապված ոլորտներում,
3. e-business-skills՝ բիզնեսում Ինտերնետ հնարավորությունների հմուտ օգտագործում:
Գիտելիքների վրա հիմնված տնտեսությունը (knowledge-based economy), կամ ավելի ծանոթ տեղեկատվական տնտեսությունը ներառում է նորարարական ապրանքատեսակներ և ծառայություններ ստեղծելու գիտելիքների հավաքագրումն ու օգտագործումը:
ժամանակակից հասարակությունում այս մոտեցումով է պայմանավորվում ընկերությունների և անհատների հաջողությունը:Աշխատակիցները, որոնք կուտակում են գիտելիքները (knowledge workers) - այն ուժն է, որը թույլ է տալիս ներդնել նոր տեխնոլոգիաներ, նոր բիզնես, բարձրացնել մրցունակությունը, ստեղծել նոր արտադրանք ու ծառայություններ:
e-skills -ը ավելի է քան ուսուցման նոր ծրագրերն ու տեխնոլոգիան: Համակարգչային գրագիտությունը ուղղակիորեն սահմանում է բնակչության բոլոր հատվածների կյանքի որակը:Ժողովրդավարական հասարակության առավել կարևոր բաղադրիչներից է օնլայն մատչելիությունը,որպես անաչառ և արդյունավետ տեղեկատվության աղբյուր:
Բնակչության e-skills հմտությունները հնարավորություն են տալիս շարունակական ուսուցվել Ինտերնետում:Կարևոր առավելություններց է մասնակի կամ ամբողջական հեռաաշխատանքը (telework), որն ապահովում է գրասենյակային և տնային աշխատանքների ավելի ներդաշնակ հավասարակշռություն,թույլ է տալիս համատեղել աշխատանքը և երեխաների դաստիրակումը:
Բաժին՝ITկրթություն
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment